News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Նախագահի դեմոկրատ թեկնածու Ջոզեֆ Բայդենը վստահորեն առաջ է անցել ԱՄՆ գործող ղեկավար Դոնալդ Թրամփից՝ հասարակական կարծիքի համազգային հարցման արդյունքներով, որը ներկայացրել է CNBC-ը հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Նրա տվյալներով՝ հարցվածների 51%-ը առաջիկա նախագահական ընտրություններում պատրաստ է քվեարկել Բայդենի օգտին, 40%-ը՝ Թրամփի: Դեմոկրատ թեկնածուին հաջողվել է վերջին օրերին ավելի շատ աջակցություն ստանալ կանանց եւ տարեց ընտրողների շրջանում, որոնք 2016-ի ընտրություններում Թրամփի օգտին էին քվեարկել, նշել է հեռուստաալիքը: 800 ընտրողների հարցումն անցկացվել է հոկտեմբերի 21-24-ը, ստացված արդյունքների սխալը գնահատվում է պլյուս-մինուս 3,5 տոկոսային կետ:

Էլ ավելի ծանրակշիռ է Բայդենի առավելությունը Կալիֆոռնիայում: Ըստ Բերքլիում Կալիֆոռնիայի համալսարանի եւ Կառավարման հարցերի ուսումնասիրման հետազոտությունների ինստիտուտի երեքշաբթի օրը հրապարակված հարցման՝ 65%-ը ընտրություններում պատրաստ է աջակցել Բայդենին, իսկ 29%-ը՝ Թրամփին: Բայդենին աջակցում են դեմոկրատ ակտիվիստները, իսպանախոս ամերիկացիները եւ ասիացիները, իսկ Թրամփին՝ Հանրապետական կուսակցության անդամները, պահպանողական ընտրողները եւ կրոնական կազմակերպությունների անդամները:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ