Ամերիկայի «Հայ դատի» հանձնախումբը դիմել է ԱՄՆ նախագահական ընտրությունների դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենին՝ կոչ անելով ճանաչել Արցախի Հանրապետությունը:
«Հարգելի Ջո Բայդեն, Ադրբեջանի կողմից ԱՄՆ-ի միջնորդությամբ ձեռք բերված հրադադարի մասին պայմանավորվածության խախտման ֆոնին՝ Դուք պետք է ճանաչեք Արցախի Հանրապետությունը՝ որպես անհապաղ և անհրաժեշտ պատասխան Բաքվի և Թուրքիայի ու Իսլամական պետության իրենց դաշնակիցների կողմից հայ ժողովրդի դեմ իրականացվող ցեղասպանական արշավին»,- գրված է Ամերիկայի «Հայ դատի» հանձնախմբի թվիթերյան գրառման մեջ:
Dear @JoeBiden: In the wake of Azerbaijan breaking a US-brokered cease-fire, you must recognize the #Artsakh Republic, as an urgent necessary response to the genocidal campaign being waged by Baku and its Turkish/ISIS allies against Armenians. #RecognizeArtsakh
— ANCA (@ANCA_DC) October 27, 2020