News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի հույս է հայտնել, որ Պարսից ծոցի բոլոր երկրները Իսրայելի հետ հարաբերությունները կարգավորելու համաձայնագրեր կստորագրեն: Ինչպես հաղորդում է Սպիտակ տան մամուլի կենտրոնը, Վաշինգտոնի վարչակազմի ղեկավարը հավելել է, որ դա տեղի կունենա արդեն նոյեմբերի 3-ին ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտրություններից հետո, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Կարծում եմ՝ նրանք բոլորը կլինեն մեզ մոտ»,- ասել է Թրամփը՝ պատասխանելով այն հարցին, թե ակնկալում է արդյոք ինքը, որ Պարսից ծոցի մնացած երկրները կպայմանավորվեն Իսրայելի հետ հարաբերությունները կարգավորելու հարցում:

Սեպտեմբերի կեսերին Իսրայելը Վաշինգտոնում փաստաթղթեր է ստորագրել ԱՄԷ-ի եւ Բահրեյնի հետ հարաբերությունները կարգավորելու մասին: Դրանից հետո Թրամփը համոզմունք էր հայտնել, որ դրանք «համապարփակ խաղաղության հիմք» կդառնան Մերձավոր Արեւելքում: Եռակողմ գործարքը Արեւմուտքում ստացել է «Աբրահամյան համաձայնագրեր» անվանումը` ի հիշատակ աստվածաշնչյան կերպարի, որը համարվում է հուդդայականության, քրիստոնեության եւ իսլամի բոլոր հետեւորդների հոգեւոր նախնին: Հոկտեմբերի 23-ին Թրամփը հայտարարել է, որ Սուդանը եւ Իսրայելը պայմանավորվել են կարգավորել հարաբերությունները «Աբրահամյան համաձայնագրերի» շրջանակներում:

Պետության ներկայիս ղեկավարը նաեւ վստահություն է հայտնել ԱՄՆ առաջիկա ընտրություններում իր հաղթանակի կապակցությամբ: Բացի այդ, նրա կարծիքով, իր կուսակիցները կպահպանեն մեծամասնությունը ԱՄՆ Կոնգրեսի Սենատում, ինչպես նաեւ կվերականգնեն Ներկայացուցիչների պալատի վերահսկողությունը, որտեղ այս պահին մեծամասնություն են կազմում դեմոկրատները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ