News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ այսօր խորհրդարանում կայանալու է Արցախի կանանց եւ Ռուսաստանի Դաշնությունից ժամանած ռուս քաղաքական գործիչ Ելենա Սիմիրիկովայի հանդիպումը: Ըստ մեր տեղեկությունների՝ ռուս քաղաքական գործիչը հանդիպելու է արցախցի կանանց հետ՝ զրուցելու, նրանցից տեղեկանալու այն իրավիճակի մասին, որն առկա է:

Տեղեկացանք նաեւ, որ ռուս քաղաքական գործչի հետ հանդիպումը նախատեսված է իրականացնել բաց ֆորմատով, եթե կողմերը հանկարծ չորոշեն ինչ-որ հարցեր քննարկել նաեւ փակ ձեւաչափով: Մենք տեղեկացանք նաեւ, որ խորհրդարանականներին իշխանական խմբակցության ղեկավարությունից հորդորել են այս ժամանակահատվածում շատ ակտիվ աշխատանքներ իրականացնել արտաքին հարթակներում, ներկայացնել նաեւ Արցախի տարհանված բնակիչների խնդիրների մասին, ինչի համար առաջիկայում նախատեսված են նման հանդիպումներ կազմակերպել խորհրդարանում:

Այս հանդիպմանը ներկա կլինեն Ազգային ժողովի Հայաստան-Ռուսաստան բարեկամական խմբի պատգամավորները, որոնք տեղում կներկայացնեն այն իրավիճակը, որն առկա է Արցախում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանի քաղհասարակության համատեղ զեկույցը ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեին Ադրբեջանի 5-րդ դիտարկմանն ընդառաջ
Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն...
Անհայտ կորած եւ գերեվարված 11 զինծառայողների ընտանիքները եւս 2 ամիս կստանան 300-հազարական դրամ աջակցությունը
Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 28-ի նիստում որոշում կայացրեց, որով…
Լեմկինի ինստիտուտը մտահոգություն է հայտնել, որ Ադրբեջանի վարչախումբը կարող է հաշվեհարդար տեսնել հայ գերիների հետ
Հաշվի առնելով այդ անձանց նկատմամբ մարդու իրավունքների լրջագույն խախտումների բարձր ռիսկայնությունը…
ՄԱԿ-ի հարկադիր և ակամա անհետացածների հարցերով աշխատանքային խմբին են ներկայացվել ութ հայ զինվորականների գործեր
Բոլոր գործերը ներկայացվել են տուժողների ընտանիքների հետ համագործակցաբար։ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի կողմից ստեղծված հիշյալ աշխատանքային...
Ադրբեջանցիների կողմից հայերի գլխատումը նրանց ընտանիքի անդամներին հոգեկան տառապանք պատճառելու համատարած մեթոդ է. Զեկույց
Բացի այդ՝ զեկույցում անդրադարձ կա Ադրբեջանում բարձրաստիճան պաշտոնյաների կողմից հանցագործներին ուղղված գովասանքին...
Առանց Ռուսաստանի օգնության Ադրբեջանը չէր կարողանա վերադարձնել Ղարաբաղը. ադրբեջանցի քաղաքագետ
Նա մեկնաբանել է Ռուսաստանի դերը 44-օրյա պատերազմի ժամանակ...
Ամենաշատ