News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայաստանի Ազգային ժողովի հոկտեմբերի 28-ի նիստը չի կայացել քվորումի բացակայության պատճառով: Նիստ անցկացնելու նոր փորձը նախատեսված է 3 ժամ անց:

Նիստերի դահլիճում ընդամենը մի քանի պատգամավոր էր: Այս կապակցությամբ «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ եւ դրա խորհրդարանական խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը դիմել է իշխող «Իմ քայլը» դաշինքի փոխխոսնակ Լենա Նազարյանին:

«Հնարավո՞ր է արդյոք, որ «Իմ քայլը» իշխող դաշինքը խմբակցության փակ նիստի ժամանակ որոշում է կայացրել ձախողել խորհրդարանի նիստը եւ զրկել իրենց գործընկերներին կառավարության ներկայացուցիչներին հարցեր ուղղելու հնարավորությունից, ովքեր այսօր պետք է պատասխանեին խորհրդարանականների հարցերին»,- հետաքրքրվեց Մարուքյանը` նշելով, որ այժմ Հայաստանում շուրջ 90 հազար փախստական ​​կա Արցախից, եւ որ կան շատ հարցեր, որոնք հետաքրքրում են քաղաքացիներին եւ որոնք ռազմական գաղտնիք չեն:

Նազարյանն իր հերթին խոսքը փոխանցեց իշխող «Իմ քայլը» դաշինքի խորհրդարանական խմբակցության նախագահ Լիլիթ Մակունցին, ով խոստովանեց, որ նման որոշում իսկապես կայացվել է: Նա նաեւ պազրաբանեց, որ այս օրերին ռազմական դրության եւ Արցախում տիրող իրավիճակի պատճառով կառավարության շատ ներկայացուցիչներ եւ նույնիսկ խորհրդարանականներ շատ ծանրաբեռնված են եւ այդ պատճառով որոշում է կայացվել ավելորդ անգամ չշեղել նրանց իրենց գործերից:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից Սերգեյ Բագրատյանմ էլ նշեց, որ եթե նման որոշում կա, պետք է նախապես բոլորին տեղյակ պահել, որ իրենք էլ հասկանալով իրադրությունը, ավելորդ ժամանակ չծախսեն:

Նիստը վարող Լենա Նազարյանը հայտարարեց, որ ըստ կանոնակարգի 4 ժամ ժամանակ կա քվորում ապահովելու համար: Նա նաեւ տեղեկացրեց, որ հերթական նիստերից հետո նախատեսված է երեկ սկսված արտահերթ նիստի շարունակությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ