News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 2021 ֆինանսական տարում (սկսվել է հոկտեմբերի 1-ին) իջեցրել է փախստականների ընդունման շեմը մինչեւ 15 հազար մարդ, որը նվազագույն մակարդակն է 1980 թվականից ի վեր: Համապատասխան հուշագիրը տարածել է Սպիտակ տունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Փաստաթղթում նշվում է. «2021 ֆինանսական տարվա ընթացքում ԱՄՆ մինչեւ 15.000 փախստականի ընդունումն արդարացված է մարդասիրական նկատառումներով կամ այլ կերպ համապատասխանում է ազգային շահերին»: Ինչպես շեշտել է ԱՄՆ նախագահը, Եմենի, Սիրիայի եւ Սոմալիի նման երկրներից անձինք չեն կարող ընդունվել որպես փախստական` «բացառությամբ նրանց, ում իրավիճակն առանձնահատուկ հումանիտար մտահոգություն է առաջացնում»:

2020 ֆինանսական տարում այդ սահմանը 18 հազար մարդ էր կազմում, եւ այդ ժամանակ այն գրեթե կիսով չափ կրճատվեց 2019-ի համեմատ, երբ այդ ցուցանիշը 30 հազար մարդ էր կազմում:

Ինչպես ավելի վաղ նշել էր The Washington Post-ը, 15 հազար մարդու շեմն ամենացածրն է վերջին տասնամյակների ընթացքում: Վերջին անգամ համադրելի մակարդակը 1980-ին էր, երբ ընդունվեց փախստականների մասին հատուկ օրենքը, որով ընդունման շեմը 17.4 հազարից բարձրացվեց մինչեւ 50 հազար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ