News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Չորեքշաբթի առավոտյան ոսկու գինն աննշան ընկնում է` համաշխարհային տնտեսության վերականգնման անորոշ հեռանկարների ֆոնին, վկայում են աճուրդների տվյալները, փոխանցում է «Փրայմ»-ը:

Ոսկու դեկտեմբերյան ֆյուչերսների գինը Նյու Յորքի Comex ֆոնդային բորսայում ընկել է 0.04 տոկոսով կամ 0.85 դոլարով` տրոյական ունցիայի դիմաց կազմելով 1911.05 դոլար: Արծաթի դեկտեմբերյան ֆյուչերսների գինը նվազել է 0.12 տոկոսով` մեկ ունցիայի դիմաց կազմելով 24.54 դոլար:

Ներդրողները գնահատում են համաշխարհային տնտեսության վերականգնման հեռանկարները մի շարք գործոնների հիման վրա: Շուկան սպասում է ԱՄՆ տնտեսության խթանման միջոցառումների փաթեթի հետ կապված որոշմանը: Չնայած նրան, որ բանակցություններն ընթանում են, թրեյդերների մեծ մասը կիսում է կարծիքն այն մասին, որ փաթեթը մինչեւ ԱՄՆ նախագահական ընտրությունները չի ընդունվի:

Բացի այդ, աշխարհում շարունակում է կորոնավիրուսով վարակման դեպքերի աճ գրանցվել: Մի շարք երկրներ վարակման դեպքերի ամենօրյա աճի ռեկորդներ են գրանցում. Կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հատկապես մեծ է ԱՄՆ-ում եւ Եվրոպայում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ