News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 27-ից հայկական եւ ադրբեջանական զորքերը մարտեր են մղում Լեռնային Ղարաբաղում: Երկու կողմերն էլ խախտել են հրադադարի ռեժիմի շուրջ երեք պայմանավորվածությունները, որոնցից վերջինն ուժի մեջ էր մտել երկուշաբթի: Հոկտեմբերի 22-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ պատերազմի չորս շաբաթների ընթացքում զոհվել է շուրջ 5000 մարդ: Չնայած ղարաբաղյան հակամարտությունը շարունակվում է արդեն երեք տասնամյակ, այսօր այն ունի նոր կողմ` ադրբեջանական կողմի զգալի տեխնոլոգիական առավելության տեսքով, գրում է Marianne-ը:

Զրույց Amnesty International-ի սպառազինությունների փորձագետ Բրայան Քասթների հետ:

Ի՞նչ զենք է այդօր օգտագործվում Լեռնային Ղարաբաղում ռազմական բախման մեջ Թուրքիայի կողմից աջակցվող Ադրբեջանի եւ Արցախի Հանրապետության միջեւ, որը ստանում է Հայաստանի օգնությունը:

Երկու ճամբարներն էլ հիմնականում ռուսական զենք են օգտագործում, ինչպիսիք են «Սմերչ» եւ «Գրադ» հրթիռային համակարգերը, ինչպես նաեւ` տանկեր եւ հրետանի: Սա բավականին հին զենք է: Հրթիռային համակարգերը GPS կամ ուղղորդման համակարգեր չունեն: Զինվորները պարզապես կրակում են ընտրված ուղղությամբ եւ հույս են ունենում, որ կդիպչեն թիրախին: Որեւէ ճշգրտության մասին խոսելու կարիք չկա, իսկ այս համակարգերի օգտագործումը քաղաքային բնակավայրերում ռազմական բախումներում վերջին 30-40 տարվա ընթացքում բազմաթիվ կյանքեր է խլել: Բացի այդ, Ադրբեջանն իսրայելական զենք ունի, ինչպիսիք են կասետային ռումբերն ու անօդաչու թռչող սարքերը:

Հայաստանում խոսում են «ժամանակակից» պատերազմի մասին: Ի՞նչ նոր բան կա Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ:

Նոր են զենքի տեսակները: Մասնավորապես, դա վերաբերում է անցյալ պատերազմներում չտեսնված զենքերին, ինչպիսիք են կամիկաձե դրոնները: Դրանք երկար ժամանակ թռնում են որոշակի տարածքի վրայով, ապա մխրճվում են թիրախի մեջ, երբ օպերատորը գտնում է այն: Եթե ​​դուք հայ զինվոր եք եւ անընդհատ անօդաչու թռչող սարքերի բզզոց եք լսում, դուք գաղափար անգամ չունեք, թե երբ եւ որտեղից այն ձեր վրա կընկնի: Այդ սարքերում ռումբ կա, որն ուժեղացնում է հարվածի կործանարար ազդեցությունը: Դրանք օգտագործվում են զրահամեքենաների ոչնչացման համար: Պայթյունը կարող է միանգամից 10-12 հայ զինվոր սպանել: Ինչեւէ, ես ոչ մի ապացույց չունեմ, որ այդ դրոններն օգտագործվել են խաղաղ բնակիչների դեմ:

Նախկինում մյուս հակամարտություններում դրանք երբեք չե՞ն օգտագործվել

Այդպիսի անօդաչուի լեհական տարբերակ է գտնվել Լիբիայում, բայց մեզ հայտնի չէ, թե դրանք այնտեղ որքան ակտիվորեն են օգտագործվել։ Մինչեւ հիմա եղել է, հավանաբար, 1-2 դեպք, բայց հիմա դրանք առաջին անգամ են պատերազմում այդքան ակտիվորեն կիրառվում։ Ադրբեջանն ունի այդ դրոնների նոր տարբերակը՝ իսրայելական HARPY։ Դրանք տարբերվում են փոքր չափերով եւ բարձր գնով՝ այն սարքերի համեմատությամբ, որոնք ավանդաբար օգտագործում են ամերիկյան, ֆրանսիական եւ չինական ուժերը։

Ինչպիսի՞ զենք է օգտագործվել քաղաքացիական գոտիներին հարվածելու համար։

«Էմնեսթի ինթերնեշնլում» հաստատել են ադրբեջանական ուժերի կողմից Ստեփանակերտում կասետային ռումբերի կիրառման փաստը։ Այդպիսի կասետները սովորական հրթիռների մեջ են, որոնք օդում բաժանվում են եւ նետվում մեծ տարածության վրա։ Դրանց 20 տոկոսը միանգամից չի պայթում, ինչը խաղաղ բնակչության համար մեծ սպառնալիք է ներկայացնում, հատկապես երեխաների, որոնք կարող են հետո հպվել այդ անչափ զգայուն պայթուցիկին։ Ինչ վերաբերում է ադրբեջանական Գյանջային, չգիտեմ, թե քաղաքին ինչպես է հարված հասցվել, քանի որ Ադրբեջանը լրագրողների եւ դիտորդների համար բավականին փակ երկիր է, որտեղ դժվար է հավաստի տեղեկություն ստանալ։ Ամեն դեպքում, օգտագործված զենքը հատուկ դեր չի խաղում։ Կարեւորն այն է, որ տուժել են շենքերը եւ զոհվել խաղաղ բնակիչներ։

Մոսկվան առաջարկել է Լեռնային Ղարաբաղում «ռազմական դիտորդների» տեղակայում։ Անկարան իր հերթին խոսել է Ադրբեջան իր զորքերն ուղարկելու պատրաստակամության մասին, եթե Բաքուն դա խնդրի։ Ի՞նչ եք կարծում՝ արժե՞ հավատալ այսպիսի հայտարարություններին։

Ներկայումս Թուրքիայի մասնակցությունն անչափ խնդրահարույց է։ Ադրբեջանին նրա աջակցության առումով ոչ մի կասկած չկա։ Անկարան Ադրբեջանում է տեղակայել իր F-16-ները, բայց իմ տրամադրության տակ ոչ մի տեղեկություն չկա հակամարտության մեջ խաղաղ բնակչությանը հարվածելու համար թուրքական զենքի կիրառման մասին։ Ինչ վերաբերում է Կովկաս թուրք զինվորներ ուղարկելուն, բավական է նայել Սիրիայում եւ Լիբիայում տեղի ունեցողին։ Սա միանգամայն իրական սպառնալիք է։ Ռուսաստանն ու Թուրքիան Սիրիայում եւ Լիբիայում առճակատման մեջ են։ Նրանց համար Լեռնային Ղարաբաղը դառնում է երրորդ ճակատ։ Սիրիայում եւ Լիբիայում դրա համար ստիպված է վճարել խաղաղ բնակչությունը, եւ մենք հույս ունենք, որ դա այստեղ չի կրկնվի։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորած եւ գերեվարված 11 զինծառայողների ընտանիքները եւս 2 ամիս կստանան 300-հազարական դրամ աջակցությունը
Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 28-ի նիստում որոշում կայացրեց, որով…
Լեմկինի ինստիտուտը մտահոգություն է հայտնել, որ Ադրբեջանի վարչախումբը կարող է հաշվեհարդար տեսնել հայ գերիների հետ
Հաշվի առնելով այդ անձանց նկատմամբ մարդու իրավունքների լրջագույն խախտումների բարձր ռիսկայնությունը…
ՄԱԿ-ի հարկադիր և ակամա անհետացածների հարցերով աշխատանքային խմբին են ներկայացվել ութ հայ զինվորականների գործեր
Բոլոր գործերը ներկայացվել են տուժողների ընտանիքների հետ համագործակցաբար։ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի կողմից ստեղծված հիշյալ աշխատանքային...
Ադրբեջանցիների կողմից հայերի գլխատումը նրանց ընտանիքի անդամներին հոգեկան տառապանք պատճառելու համատարած մեթոդ է. Զեկույց
Բացի այդ՝ զեկույցում անդրադարձ կա Ադրբեջանում բարձրաստիճան պաշտոնյաների կողմից հանցագործներին ուղղված գովասանքին...
Առանց Ռուսաստանի օգնության Ադրբեջանը չէր կարողանա վերադարձնել Ղարաբաղը. ադրբեջանցի քաղաքագետ
Նա մեկնաբանել է Ռուսաստանի դերը 44-օրյա պատերազմի ժամանակ...
Յունուսով. Ուկրաինան Ադրբեջանին զենք է մատակարարել Հայաստանի հետ պատերազմի ժամանակ
Ադրբեջանը, համաձայնեցնելով Թուրքիայի և Մոլդովայի հետ, Կիևին մատակարարել է նաև Բայրաքթարներ և այլ...
Ամենաշատ