News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Չորեքշաբթի պղինձը վաճառվում է առանց որեւէ դինամիկայի. ներդրողները շարունակում են գնահատել կորոնավիրուսային համավարակի շուրջ ստեղծված իրավիճակը, իսկ դոլարի որոշակի թուլացումն իենի նկատմամբ աջակցում է մետաղի գնին, վկայում են աճուրդների տվյալները, փոխանցում է Prime-ը:

Պղնձի դեկտեմբերյան ֆյուչերսների արժեքը Comex բորսայում աճել է 0.21 տոկոսով` հասնելով 3.0943 դոլարի մեկ ֆունտի դիմաց (մոտ 0.45 կիլոգրամ): Ավելի վաղ անցկացված աճուրդներին մետաղը, ընդհակառակը, էժանանում էր:

Երեքշաբթի Լոնդոնի մետաղների բորսայում (LME) աճուրդների ավարտին պղնձի մեկ տոննայի արժեքը` երեք ամիս անց մատակարարմամբ, աճել է 0.25 տոկոսով` մինչեւ 6798 դոլար, ալյումինի արժեքը` 0.3 տոկոսով` հասնելով 1822 դոլարի, ցինկի գինն աճել է 0.22 տոկոսով` մեկ տոննայի դիմաց կազմելով 2545 դոլար:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ