Չորեքշաբթի առավոտյան ամենատարածված կրիպտոարժույթի` բիթքոինի արժեքն աճել է մոտ 4 տոկոսով` հատելով 13.5 հազար դոլարի նշագիծը, վկայում են աճուրդի տվյալները:
Ըստ CoinMarketCap պորտալի, որը հաշվարկներ է կատարում ավելի քան 20 բորսաներում միջին գնի հիման վրա` բիթքոինը թանկանում է 4.08 տոկոսով` կազմելով 13 635 դոլար: Binance բորսայում բիթքոինն աճում է 3.45 տոկոսով` մինչեւ 13.597 դոլար:
Բիթքոինին բաժին է ընկնում կրիպտոարժույթների ընդհանուր շուկայի 62.6 տոկոսը: