News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


«Զինուժ մեդիան» տեսանյութ է պատրաստել Հայաստան հարավ-արեւելյան ուղղությամբ վերջին եւ պատերզմի թիկունքում գտնվող առաջին գյուղի՝ Նռնաձորի մասին: Այս գյուղում մարդիկ առաջինն են լսում հրետակոծությունների ձայները, անօդաչուների ներկայությունը:

Գյուղի բնակիչներից մի երիտասարդ կին նշեց, որ չնայած ստեղծված իրավիճակին, իրենք ապրում են բնականոն կյանքով. «Մենք չենք թողնի, որ թուրքը մեզ վախեցնի: Մենք շարունակում ենք ապրել: Ճիշտ է բոլորիս սրտում ցավ կա, բայց այդ ուժը մեզ ավելի ուժ է տալիս: Չենք գնում, որ տղերքն իմանան, թե ինչի համար են կռվում: Ո՞ւմ թողնենք մեր հողը գնանք: Մենք էդ պատվին չենք արժանացնի թուրքին»:

Մեկ ուրիշ բնակիչ էլ ասում է. «Կարող եմ վստահ ասել ամբողջ գյուղի անունից՝, որ ոչ մեկն այստեղից դուրս չի գա: Բոլոր տղամարդիկ էլ պատրաստ են գնան այս րոպեին պատերազմ: Մենք մեր հողը, ջուրը չենք թողնի: Մենք գրաված տարածք չունենք, ունենք ազատագրած տարածք: Մենք ունենք հայկական պատմական հողեր, որոնք ժամանակին ազատագրել ենք:” Զինվոները ճիշտ են ասում, եթե հետ ես նայում, տեսնում ես գյուղում մարդ չկա, ինքդ քեզ մտածում ես բոլորը գնացել են, բա ես մնամ ի՞նչ անեմ: Դրա համար գյուղերը ոչ մեկը չպետք է նահանջեն»:

«Նռնաձորցիները չեմ ցանկանում նահանջել, սա մեր հողն ա: Ցանկացած գնով պաշտպանելու ենք: Բոլորն էլ զինվոր են՝ կին, տղամարդ, աչալուրջ են»,-ասում է մեկ այլ գյուղացի՝ հավելելով, որ այս պահին գյուղից բացակա ընտանիք չկա:

Առավել մանրամասն տեսանյութում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ