News
Լրահոս
News
Երեքշաբթի
Դեկտեմբեր 01
USD
506.4
EUR
606.82
RUB
6.65
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Լեռնային Ղարաբաղում մարտական գործողություններին Թուրքիայի դերի մասին վեճի ֆոնին հայտնվել է եւս մեկ ազդեցիկ խաղացող՝ Պակիստանը: Հնդկական WION հեռուստաալիքի հետ զրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ «Պակիստանից զինյալներ են մասնակցում Ղարաբաղի դեմ պատերազմում»: Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հերքել է, որ Բաքվի կողմից «կռվում են Թուրքիայից եւ Պակիստանից զինյալներ»: Սակայն հերքելով Պակիստանի ռազմական օգնությունը՝ Բաքվում չեն թաքցնում, որ Ղարաբաղյան հակամարտությունը հանգեցրել է Ադրբեջանի, Թուրքիայի եւ Պակիստանի կտրուկ մերձեցմանը, որոնք նոր ռազմավարական եռանկյուն են ստեղծել Եվրասիայում, գրում է «Կոմերսանտ»-ը:

Արտաքին ուժերի մասին նոր հայտարարությունը Նիկոլ Փաշինյանն արել է այն բանից հետո, երբ անցած շաբաթվա վերջին Վաշինգտոնում ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները համաձայնեցրել են մարդասիրական հրադադարը, որը նախորդ երկու հրադադարների պես խախտվել է:

WION-ին տված հարցազրույցում ՀՀ վարչապետը թվարկել է այն ուժերը, որոնք, ըստ նրա տեղեկությունների, կռվում են ադրբեջանական բանակի կողմից, ինչը հանգեցնում է դիվանագիտական ջանքերի տապալման: «Այսօր Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմում ներգրավված է ոչ միայն Ադրբեջանը, այլեւ Թուրքիան եւ Թուրքիայի կողմից ռազմական գործողությունների գոտի Սիրիայից բերված վարձկան ահաբեկիչներ: Դուք կարող եք պատկերացնել, թե ինչպիսի խառը եւ խառնաշփոթ իրավիճակի հետ գործ ունենք: Ի դեպ, մենք ունենք տեղեկություններ, որ նաեւ Պակիստանից են զինյալներ մասնակցում ընդդեմ Ղարաբաղի պատերազմին»,-նշել է Փաշինյանը՝ տեղեկացնելով, որ խնդրի հետ կապված ամբողջ տեղեկատվությունը փոխանցել է միջազգային գործընկերներին:

Պակիստանի ակտիվ դերի մասին նա խոսել է նաեւ հոկտեմբերի 15-ին՝ պատասխանելով ԼՂ-ում իրավիճակի մասին «ՌԻԱ Նովոստի»-ի հարցերին: «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, թե, իբր, ադրբեջանական կողմից կռվում են զինվորներ Թուրքիայից, Պակիստանից, Սիրիայից եւ Լիբիայից: Դա բացարձակ սուտ է: Այդ սուտը բացահայտելը դժվար չէ: Թուրքիան եւ Պակիստանը մեզ աջակցող երկրներ են: Սակայն ռազմական օգնության մասին խոսք չկա: Դրա անհրաժեշտությունը չկա»,-ասել է Ալիեւը A Haber թուրքական հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Կտրականապես հերքելով ռազմական աջակցությունը՝ Բաքուն եւ Իսլամաբադը չեն թաքցնում, որ միմյանց քաղաքական եւ դիվանագիտական աջակցություն են ցուցաբերում:

Դրա ապացույցն է Վաշինգտոն այցից առաջ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովի հեռախոսազրույցը Պակիստանի ԱԳՆ ղեկավար Շահ Մահմուդ Քուրեշի հետ: Հեռախոսազրույցի արդյունքներով Պակիստանի ԱԳՆ-ն «լիարժեք համերաշխություն է հայտնել Ադրբեջանի եղբայրական ժողովրդին այս դժվար ժամանակներում»: «Պակիստանը հավատում է Ադրբեջանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանն ու խորին մտահոգություն հայտնում դատապարտելի հարձակումների եւ հայկական ուժերի կողմից խաղաղ բնակիչների սպանությունների կապակցութամբ»,-ասվում է Պակիստանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ: 

Ուշադրություն է գրավում, որ Ղարաբաղի հարցում Բաքվին քաղաքական աջակցություն ցուցաբերելով՝ Իսլամաբադն ի պատասխան ստանում է Ադրբեջանի աջակցությունը «Քաշմիրի հարցում», որը Հնդկաստանի հետ նրա հարաբերություններում գլխավոր գրգռիչն է։ «Իսլամաբադը գնահատում է Ադրբեջանի աջակցությունը, որը Ջամայի եւ Քաշմիրի վերաբերյալ վեճում Պակիստանին ցուցաբերվում է միջազգային տարբեր համաժողովներում, ներառյալ Ջամայի եւ Քաշմիրի վերաբերյալ Իսլամական համագործակցության կազմակերպության շփման խումբը»,- անցյալ շաբաթ հայտարարել էր Շահ Մահմուդ Քուրեշին։ Բացի պակիստանցի նախարարի հիշատակած Իսլամական համագործակցության կազմակերպության հարթակից, որը քննարկում է «քաշմիրյան հարցը», Իսլամաբադը ավելի քան 130 պետություն միավորող Չմիավորման շարժման օգնության հույսն ունի, որի նախագահը հիմա Ադրբեջանն է։

Մինչդեռ ղարաբաղյան հակամարտությունը բերում է Բաքու-Անկարա-Իսլամաբադ եռանկյունու արագացված ձեւավորմանը, որի մասնակիցները խոսում են իրենց կապող «եղբայրական հարաբերությունների» մասին:

«Ղարաբաղյան խաղին Իսլամաբադի միանալու գլխավոր պատճառը պակիստանա-թուրքական հատուկ հարաբերություններն են։ Պակիստանյան բանակի վերնախավը մշտապես թանկ է գնահատել Անկարայի հետ միությունը։ Ընդ որում՝ այնքան թանկ, որ Պակիստանի ոչ մի բարձրագույն քաղաքական ղեկավար՝ սկսած 1991 թվականին ԽՍՀՄ կործանման պահից այդպես էլ չի ճանաչել Հայաստանի անկախությունը․ մինչեւ հիմա Իսլամաբադի եւ Երեւանի միջեւ դիվանագիտական հարաբերություններ չկան»,- «Կոմերսանտին» հիշեցրել է Աֆղանստանյան քաղաքականության հետազոտական կենտրոնի ղեկավար Անդրեյ Սերենկոն։

«Վերջին շրջանում տեղեկություն է հայտնվել Պակիստանում գրոհայինների հավաքագրման մասին ղարաբաղյան հակամարտությունում մասնակցելու համար․ սա պակիստանցի զինվորականների եւս մեկ ժեստ է՝ ուղղված իրենց թուրք դաշնակցին։ Ղարաբաղյան հարցն ինքնին Իսլամաբադին քիչ է հետաքրքրում։ Նրա համար այս ամենը կարեւոր է առաջին հերթին Թուրքիայի շահերի հետ սերտ կապի շրջանակում՝ երկու ամենախոշոր սուննի հանրապետությունների ռազմավարական գործընկերության խորացման համար։ Ընդ որում՝ պակիստանյան բանակը եւ հատուկ ծառայությունները գործում են ոչ պաշտոնապես, քանի որ երկար տարիներ շարունակ նրանք վարժվել են Աֆղանստանի եւ Հնդկաստանի դեմ հիբրիդային պատերազմներ վարելուն՝ ընդգրկելով Պակիստանի միջգերատեսչական հետախուզության ենթակայության տակ գտնվող ահաբեկչական կազմակերպությունների ցանցը, ինչպիսին են «Ջամաաթ ի Իսլամը», «Ջաիշ ե Մուհամմադը», «Ալ Բադրը», նրանց մեդրեսեները, մզկիթները եւ հավաքագրման ենթակառուցվածքը»,- շարունակել է պարոն Սերենկոն։

«Կոմերսանտի» պակիստանյան Փեշավարում տեղեկատվական աղբյուրների տվյալներով՝ «զենքով եւ ռազմամթերքով գրոհայինների նվազագույնը մեկ խումբ մի քանի շաբաթ առաջ ուղարկվել է Ղարաբաղ»։

«Ղարաբաղյան պատերազմում Թուրքիայի, Պակիստանի եւ Ադրբեջանի ներկայիս սերտ գործընկերությունը կարող է լինել նոր երկարաժամկետ աշխարհաքաղաքական միության սկիզբը՝ ուղղված Անկարայի նեոօսմանական հավակնությունների աջակցությանը։ Ղարաբաղյան լարվածությունը դարձել է միայն կատալիզատոր այդ սուպերնախագծի գործարկման համար»,- ամփոփել է Անդրեյ Սերենկոն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն ռազմագերիների ու գերեվարված քաղաքացիական անձանց վերադարձնելու խնդրով քննարկում են նախաձեռնել
Հայ ռազմագերիներին և գերեվարված քաղաքացիական անձանց գերությունից վերադարձնելու խնդիրը…
Մարդիկ իրենց պարուրել են կեղծ իրականությամբ. Լուիզա Ներսիսյան
Ավելի հեշտ է նստել տանը, փոքրիկ ստատուս գրել, դրանով դու մաքրվում ես քո խղճի…
«Ես այս պահին այդ պատկերացումը չունեմ». «Իմ քայլի» պատգամավորը ՀՀ շուկան ադրբեջանական ապրանքների համար բացվելու մասին
Մենք մինչեւ Վահան Քերոբյանի Էկոնոմիկայի նախարար նշանակումն էլ հանդիպել էինք, քննարկել էինք բազմաթիվ տնտեսական հարցեր...
Պետությո՞ւն է սա, 27 տարի երեխա եմ պահել, որ տանեք հարցին էսպիսի լուծում տա՞ք. անհետ կորածի հայր
Տանելուց ո՞նց եք եկել տարել, հլը թող մի երեխա չգնար․․․
Մեր եւ Ադրբեջանի զորքերը սահմանն են գծում, հասել են Կապանի տակը. Կարեն Համբարձումյան
Ոչ մի արտառոց դեպք կամ խուճապ չկա Սյունիքում: Ամեն ինչ նորմալ է…
Ո՞նց կարելի էր մեր հողի կտորից պոկել, իսկ մեր զավակներին թողնել քմահաճույքի հույսին. Հրանտ Թոխատյան
Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատան դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները հանձնեցինք մեր նամակ-խնդրանքը, կփոխանցի նամակը…