News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Անկարայի գլխավոր դատախազությունը չորեքշաբթի վարույթ է նախաձեռնել ֆրանսիական Charlie Hebdo ամսագրի դեմ` Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի ծաղրանկարի հրապարակման կապակցությամբ, հաղորդում է ՏԱՍՍ-ը` վկայակոչելով NTV հեռուստաալիքը:

Ինչպես նշվում է, գործը հարուցվել է ամսագրի աշխատակիցների դեմ: Դատախազությունը հիմնվում է նախագահին վիրավորելու մասին Թուրքիայի ՔՕ երեք հոդվածների վրա:

Թուրքիայի նախագահի աշխատակազմի` հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտնել է, որ երկիրն «անկասկած անհրաժեշտ իրավական եւ դիվանագիտական ​​միջոցներ կձեռնարկի» ծաղրանկարի կապակցությամբ, որն անբարոյական է համարում: «Մենք վճռականորեն եւ մինչեւ վերջ կպայքարենք նման անտեղի, չարամիտ վիրավորանքների դեմ: Մենք խստորեն դատապարտում ենք այս ծաղրանկարը, որը միայն սադրանք է եւ վկայում է, որ Եվրոպան ավելի ու ավելի է ընկղմվում թուրքերի եւ իսլամի նկատմամբ ատելության կեղտոտ ճահճի մեջ»,- նշվում է գերատեսչության հայտարարության մեջ:

Էրդողանը Charlie Hebdo-ում պատկերվել էր կիսամերկ տեսքով: Ծաղրանկարի հերոսը, «Ահա եւ մարգարեն» խոսքերով, բարձրացնում է իր կողքին կանգնած գլխաշորով եւ երկար զգեստով ծառայի փեշը: Ծաղրանկարը վերնագրված է հետեւյալ կերպ. «Էրդողանը շատ զվարթ մարդ է անձնական կյանքում»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ