News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանում աշխարհազորը կձեւավորվի տարածքային սկզբունքով: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 28-ին, ԱԺ արտահերթ նիստում պատգամավորները երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ հավանություն տվեցին «Պաշտպանության մասին» եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթին:

Քվեարկության ժամանակ 67 պատգամավորներ միաձայն աջակցեցին տվյալ օրենսդրական նախաձեռնությանը:

Այդպիսով, ռազմական գործողությունների կամ դրանց սպառնալիքի դեպքում աշխարհազորի ջոկատները կաջակցեն կանոնավոր բանակին ռազմական գործողությունների իրականացման, սահմանի պաշտպանության, թշնամու ահաբեկչական, հետախուզական կամ դիվերսիոն խմբերի դեմ պայքարում: Աշխարհազորայինները կմասնակցեն նաեւ կարեւորագույն ճանապարհների զինված պահպանմանը, ինչպես նաեւ քաղաքացիական պաշտպանությանը:

Աշխարհազորին միանալը կլինի բացառապես կամավոր, ավելին՝ աշխարհազորայինները չպետք է լինեն զինվորական, ոստիկաններ, փրկարարներ եւ ուժային գերատեսչությունների այլ աշխատակիցներ, քանի որ պատերազմի ընթացքում վերջիններս վրա որոշակի պարտականություններ են դրվելու: Այսինքն, սրանք ոչ ուժային մասնագիտությունների տեր մարդիկ են, ովքեր պատերազմի դեպքում կօգնեն հիմնական բանակին: Աշխարհազորին զենք կկցվի, նրան համազգեստ կտրամադրվի:

Միաժամանակ, աշխարհազորայինների պատրաստումը կանցկացվի զորահավաքներում, որոնց ժամանակ նրանք կապահովվեն սննդով: Աշխարհազորի բրիգադներն ու գումարտակները կստեղծվեն ըստ տարածքների, մոտավորապես, ինչպես ղարաբաղյան առաջին պատերազմում: Աշխարհազորի պատրաստման ու օգտագործման պլանները կհաստատվեն Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի հրամաններով: Նա նաեւ կիրականացնի աշխարհազորի ընդհանուր ղեկավարությունը հատուկ շտաբի միջոցով: Տվյալ քաղաքում կամ գյուղում աշխարհազորը ուղղակիորեն կղեկավարվի վարչակազմի ղեկավարի տեղակալի կողմից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ