News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Մոսկվայում «Ի բարօրություն ընդհանուր ժողովրդի» (այսուհետեւ՝ ԻԲԸԺ») ադրբեջանական միության ղեկավարներ Բայրամով Ռահիբ Նիզամօղլին եւ Աղաեւ Ռոման Մաթլաբօղլին ձերբակալվել են ոստիկանության աշխատակիցների կողմից։ Այս մասին հայտնում է czar.tv համացանցային միությունը՝ վկայակոչելով «Երկգլխանի արծիվ» պատմալուսավորչական միության մոսկովյան բաժանմունքի ղեկավար Անդրեյ Աֆանասեւին։

Ձերբակալվածների դեմ քրեական գործ է հարուցվել Ռուսաստանի Քրեական օրենսգրքի 213 հոդվածով՝ «Խուլիգանություն»։ Հիմա նրանց պոտենցիալ կարող է սպառնալ մինչեւ 7 տարվա ազատազրկում։

ԻԲԸԺ միությունը էթնիկ ադրբեջանական միություն է, որը սկանդալային հանրահայտություն է ձեռք բերել Ռուսաստանի բնիկ բնակիչների վրա հարձակումներով։ Այն մեր երկրի տարածքում քարոզել է Ադրբեջանի քաղաքացիների արժեքների եւ շահերի ագրեսիվ պաշտպանություն։ Իրավապահ մարմինները այս կազմակերպության ստուգում են անցկացրել «Երկգլխանի արծիվ» միության եւ Պետդումայի պատգամավոր Վասիլի Վլասովի համատեղ հայտարարության հիման վրա։

Ձերբակալված Ռոման Աղաեւը Խիմկիի քաղխորհրդի գործող պատգամավոր Ալիեւ Խանողլան Սալեօղլիի օգնականն է։ Նա նաեւ շնորհակալագրով է պարգեւատրվել քաղաքային շրջանի կյանքին ակտիվ մասնակցության համար։

Երկրորդ ձերբակալվածը՝ Բայրամով Ռահիբ Նիզամօղլին ադրբեջանական սփյուռքի ակտիվիստ է, լրագրող։ Պաշտոնապես նրա գործունեությունն ուղղված է հայրենակիցների շրջանում առողջ կենսակերպի տարածմանը։

Հեղինակը czar.tv-ում ընդգծում է, թե հույս ունի խուլիգանության մեղադրանքի վերաորակման ծայրահեղական կազմակերպության գործունեության մեղադրանքի։

Ռուս մարդկանց, միավորումների, պատգամավորների եւ «Երկգլխանի արծիվ» միության համատեղ աշխատանքի շնորհիվ, քաղաքացիները, որոնք օտար երկրում իրենց տեր են երեւակայում, արժանին կստանան։ «Երկգլխանի արծիվ» խմբագրությունը շեշտում է, որ հանդես են գալիս տարբեր կարգի էթնոկրատիաների դեմ, որոնք ոտնահարում են ռուս ժողովրդի շահերը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ