News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Համավարակի երկրորդ ալիքն արագորեն տարածվում է ԵՄ ողջ տարածքում, եւ միության երկրները պետք է համատեղ նոր միջոցառումներ ձեռնարկեն դրա դեմ պայքարում: Այս հայտարարությունը չորեքշաբթի արել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Եվրամիությունն արագորեն ընկղմվում է համավարակի երկրորդ ալիքի մեջ, եւ հիվանդության տարածման մակարդակը մտահոգիչ է: Միության երկրները պետք է նոր միջոցներ ձեռնարկեն, բարձրացնեն տեղեկատվության փոխանակման մակարդակը: Բոլոր քաղաքացիները պարտավոր են դիմակներ կրել, խուսափել մարդկանց բազմությունից, սերտ շփումներից եւ փակ տարածքներից»,- ասել է նա:

Նրա խոսքով` ԵՀ-ն 100 միլիոն եվրո է հատկացրել հակամարմինների արագ թեստերի ձեռք բերման համար, որոնք կբաշխվեն ԵՄ երկրների միջեւ:

Ինչպես նշվում է, ԵՄ-ում կորոնավիրուսից մահվան դեպքերի թիվը գարնանային բռնկման համեմատ կիսով չափ կրճատվել է, քանի որ առողջապահության ոլորտն ավելի լավ էր նախապատրաստված:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ