News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Այսօր առավոտյան SpaceX-ի աշխատակիցներին եւ լրատվամիջոցների ներկայացուցիչներին հեղեղել են ամբողջ աշխարհից մտահոգված հայերի էլեկտրոնային նամակները՝ արբանյակի արձակման վերաբերյալ Թուրքիայի հետ պայմանագիրը խզելու խնդրանքով։ Մտավախություններն արդարացված են, եւ զանգվածային հղման մեթոդը զարմանալիորեն արդյունավետ է, հայտնում է TechCrunch-ը։ 

TechCrunch-ի հարյուրավոր անգամ երկու օրինակով եւ աննշան տարբերություններով ստացած էլեկտրոնային նամակում ուղարկողները պարզաբանում են, որ իրենք ներկայացնում են կամ համերաշխ են ամբողջ աշխարհի հայերի հետ, որոնք տուժել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի ավտորիտար կառավարումից եւ Թուրքիայի տարածաշրջանային ազդեցությունից։

SpaceX-ը նախատեսում է առաջիկա 1 կամ 2 ամիս հետո արձակել թուրքական Turksat-5A արբանյակը։ Խոսքը կապի երկրաստացիոնար արբանյակի մասին է, որը սպասարկելու է Եվրոպայի, Ասիայի եւ Մերձավոր Արեւելքի մեծ տարածք։ Գործարքը վաղուց է կնքվել, եւ SpaceX-ի գլխավոր տնօրեն ու հիմնադիր Իլոն Մասկն անգամ 2017 թվականին Թուրքիա է ուղեւորվել արբանյակի հարցով Էրդողանին հանդիպելու համար։

Երկարատեւ հակամարտության մեջ խորանալը, որին մասնակցում են Հայաստանը, Ադրբեջանը, Թուրքիան եւ հարեւան երկրներն ու տերությունները, այս հոդվածի շրջանակից դուրս է, բայց հազիվ թե կասկած հարուցի, որ Էրդողանի ռեժիմի օրոք տեղի են ունեցել մարդու իրավունքների լուրջ խախտումներ։

Նամակում նշված է, որ շատ երկրներ ու կառավարություններ որոշել են դատապարտել Թուրքիայի պահվածքը, իսկ որոշ ընկերություններ դադարեցրել են կառավարության հետ գործերի վարումը։ Կմիանա՞ արդյոք նրանց SpaceX-ը։

Այս փուլում՝ արձակումից մեկ ամիս առաջ, անհավանական է թվում, որ SpaceX-ը կվերադարձնի միլիոնավոր դոլարները, որոնք Թուրքիան, անկասկած, արդեն վճարել է։

Բայց ընկերությունը բարձրացնում է հիմնավոր հարց, որին ավելի ու ավելի հաճախ են բախվում նոր տեխնոլոգիական ընկերությունները։ Որտե՞ղ են գիծ անցկացնում այնպիսի ընկերությունները, ինչպիսին են SpaceX-ը կամ Apple-ը, կամ Google-ը, կամ Facebook-ը, կամ եթե բանը դրան է հասել Airbus-ը, որը կառուցել է արբանյակը։ SpaceX-ը պե՞տք արդյոք անշահախնդիր կամ շահախնդիր լինի՝ պարզապես ծառայություններ մատուցելով բոլորին, ովքեր վճարում են։ Կամ կա՞ն կառավարություններ ու մարդիկ, ում փողն իրենք չեն վերցնի։

Ինչ վերաբերում է էլեկտրոնային փոստով արշավին, TechCrunch-ի աշխատակիցները զարմացած էին Google-ի սպամ ֆիլտրերից խուսափելու դրա արդյունավետությունից։ Ես լրացուցիչ տեղեկություն ստանալու համար կապվեցի էլեկտրոնային նամակում որպես արշավի նախաձեռնող նշված մարդու հետ, որը չներկայացավ՝ նշելով, որ «Հզոր Արցախ» շարժման մի մասն է։

Նա պարզաբանեց, որ էլեկտրոնային նամակներն ուղարկվել են առանձին մարդկանց կողմից, այլ ոչ թե մեկ կենտրոնից։ «Նրանք մարդիկ են, որոնք միասին են հավաքվում, որ իրենց միասնական ձայնը լսելի լինի,- գրել է նա։ - Մենք ոչ մի խմբի մեջ չենք մտնում, բայց մեր ուղերձին համաձայն է հայկական ծագմամբ յուրաքանչյուր ամերիկացի։ Ներողություն ենք խնդրում ամհարմարություն պատճառելու համար՝ կապված ավելորդ նամակները ջնջելու հետ, բայց ամեն օր մեր մարդկանց սպանում են, եւ մենք պետք է դրա վրա ուշադրություն հրավիրենք»։

Նա առաջարկել է, որ SpaceX-ը՝ որպես ամերիկյան ընկերություն, մարմնավորի երկրի (ենթադրյալ) արժեքները եւ հրաժարվի Էրդողանի ռեժիմի նման ռեժիմի հետ գործ ունենալուց։ Դրանից բացի, նա նշել է, որ SpaceX-ը ֆինանսավորման զգալի մասը ստանում է ԱՄՆ կառավարությունից, ինչը նրա գործարքների երկրորդ հավանությունն է որպես հանրային շահերի համար պատասխանատու։

«Կան ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի այլ երկրների կողմից Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելու կոչեր,-  գրել է նա։ - SpaceX-ին խորհուրդ ենք տալիս ուշադրություն դարձնել այս բոլոր գործոններին եւ իր համար վճռել՝ ցանկանո՞ւմ է արդյոք Թուքիային օգնել հանցավոր գործողությունների այդպիսի անհերքելի եւ ակնհայտ ապացույցներին դեմ հանդիման։ Համենայնդեպս, Իլոն Մասկն ու SpaceX-ը կարող են կասեցնել արձակումը, որ տեսնեն, թե ինչի կհանգեցնեն այդ հետաքննությունները։ Չնայած դա SpaceX-ի համար կնշանակի շահույթի կորուստ, բայց ահռելի ցատկ կլինի համաշխարհային առաջընթացի համար»։

«Հզոր Արցախ» շարժումը բարձրացնում է օրինական հարցեր, որոնք պետք է հաշվի առնեն շատ ընկերություններ, որոնք ծառայություններ են մատուցում միջազգային ասպարեզում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ