News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է «առանց որեւէ պայմանի» Մոսկվայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպելու պատրաստակամության մասին, սակայն կասկածում է, որ Երեւանն ունակ է ԼՂ հակամարտության կարգավորման հարցով կառուցողական աշխատանքի:

«Մոսկվայում բանակցությունների համար հրավեր չեմ ստացել: Բազմիցս մասնակցել եմ Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպումներին, սակայն այն բանից հետո, երբ Հայաստանում իշխանության եկավ Փաշինյանը, նման հանդիպումներ չեն եղել: Այդ հանդիպումները եղել են Հայաստանի նախկին նախագահների օրոք, եւ ես երբեք այդ հանդիպումներից չեմ հրաժարվել»,-ասել է Ալիեւը «Ինտերֆաքս»-ին տված հարցազրույցում:

Ալիեւը նշել է, որ այդ հանդիպումները դրական էր համարում, քանի որ Ռուսաստանը՝ որպես Մինսկի խմբի համանախագահ երկիր, հատուկ դեր ունի կարգավորման հարցում: «Ռուսաստանը մշտապես սերտ հարաբերություններ է ունեցել եւ՛ Հայաստանի, եւ՛ Ադրբեջանի հետ, եւ այսօր քաղաքական, տնտեսական ոլորտներում ակտիվ համագործակցում է Ադրբեջանի եւ Հայաստանի հետ: Այդ պատճառով ամենից շատ հանդիպումներ անցկացվել են Ռուսաստանում, սակայն Փաշինյանի օրոք նման հանդիպումներ չեն եղել: Չգիտեմ՝ որքանով արդյունավետ կլինեն դրանք հիմա…Սակայն եթե նման առաջարկ լինի, մենք դա կդիտարկենք եւ դրական կընդունենք»,-նշել է նա՝ հավելելով, որ պատրաստ է մեկնել Մոսկվա՝ հանդիպելու ՀՀ վարչապետի հետ,սակայն «առանց որեւէ պայմանի»:   

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանի քաղհասարակության համատեղ զեկույցը ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեին Ադրբեջանի 5-րդ դիտարկմանն ընդառաջ
Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն...
Անհայտ կորած եւ գերեվարված 11 զինծառայողների ընտանիքները եւս 2 ամիս կստանան 300-հազարական դրամ աջակցությունը
Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 28-ի նիստում որոշում կայացրեց, որով…
Լեմկինի ինստիտուտը մտահոգություն է հայտնել, որ Ադրբեջանի վարչախումբը կարող է հաշվեհարդար տեսնել հայ գերիների հետ
Հաշվի առնելով այդ անձանց նկատմամբ մարդու իրավունքների լրջագույն խախտումների բարձր ռիսկայնությունը…
ՄԱԿ-ի հարկադիր և ակամա անհետացածների հարցերով աշխատանքային խմբին են ներկայացվել ութ հայ զինվորականների գործեր
Բոլոր գործերը ներկայացվել են տուժողների ընտանիքների հետ համագործակցաբար։ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի կողմից ստեղծված հիշյալ աշխատանքային...
Ադրբեջանցիների կողմից հայերի գլխատումը նրանց ընտանիքի անդամներին հոգեկան տառապանք պատճառելու համատարած մեթոդ է. Զեկույց
Բացի այդ՝ զեկույցում անդրադարձ կա Ադրբեջանում բարձրաստիճան պաշտոնյաների կողմից հանցագործներին ուղղված գովասանքին...
Առանց Ռուսաստանի օգնության Ադրբեջանը չէր կարողանա վերադարձնել Ղարաբաղը. ադրբեջանցի քաղաքագետ
Նա մեկնաբանել է Ռուսաստանի դերը 44-օրյա պատերազմի ժամանակ...
Ամենաշատ