Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը թվիթերի իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Ստեփանակերտի ծննդատանը եւ բնակելի թաղամասերի ուղղությամբ հրթիռային հարվածներին:
«Այսօր Ադրբեջանը հրթիռային հարվածներ է հասցրել Ստեփանակերտի թաղամասերի ուղղությամբ, այդ թվում՝ մոր եւ մանկան առողջության պահպանման կենտրոնին: Քիչ առաջ հաղորդագրություն է ստացվել Ստեփանակերտի թաղամասերին նոր հարվածների եւ նոր ավերածությունների մասին: Սա մարտահրավեր է ողջ քաղաքակիրթ աշխարհին»,- գրել է նա եւ տեսանյութ հրապարակել հրթիռային հարվածների հետեւանքներից։
Today #Azerbaijan targeted #Artsakh #Stepanakert civilian areas, incl. Rep. Medical Center, Maternity & Child Hospital, w/heavy missiles.
— Arayik Harutyunyan | Artsakh President (@Pres_Artsakh) October 28, 2020
Just received word of new strikes on Stepanakert civilian areas, w/new destructions. Challenge to entire civilized world. #WarCrimes #Karabakh pic.twitter.com/hj60gPY6Og