News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Արցախի պաշտպանության բանակը Արցախի հարավային ճակատում այս պահին առկա ռազմաճակատային բնագծին չի համակերպվի: Այս մասին ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն ասել է «Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում՝ պատասխանելով հարցին, թե արդյոք նման իրավիճակում հայկական կողմը պատրաստ է հրադադարի:

«Հրադադարի գնալը քաղաքական հարց է, բայց մեր ռազմական պլաններում այս վիճակին համակերպվել չկա: Մեր պլաններում այլ գործողություններ են, այլ բնույթի եւ այլ տարածքի»,- ասել է Հովհաննիսյանը:

Ինչ վերաբերում է հակառակորդի առաջխաղացմանը, ՊՆ ներկայացուցիչն ասել է, որ պատերազմից առաջ հնարավոր չէ իդեալական հաշվարկել, թե ինչ կարող է լինել: Նա նաեւ չի թաքցրել, որ հընթացս որոշ սխալներ, խնդիրներ են ի հայտ եկել, որոնք բանակի հրամանատարությունը փորձել է հնարավորինս արագ լուծել, շտկել:

«Իրավիճակը շատ արագ է զարգանում, երկու կողմերն էլ վերախմբավորումներ են կատարում, մեզ մոտ էլ տեսնում եք՝ պահեստազորն ակտիվ պատրաստվում է, մենք մի փոքր երկարացրել ենք, խորացրել ենք պահեստազորի պատրաստման պրոցեսը, պահեստազորից հավաքել ենք մեծ թվով փորձառու սպաների» ,- ասել է նա:

Հովհաննիսյանը կարեւորել է նաեւ ռազմաճակատում բնագծի պաշտպանությունը՝ նշելով, որ այդ գծում կանգնած զորքի վրա գուցեեւ չհարձակվեն, բնագծում կանգնած զինվորը չկռվի, բայց նրա բացակայությունից է կախված բնագծի պահպանությունը: «Կարող է երբեք քեզ վրա չգան, հասկանան, որ դու կանգնած ես, կայուն ես, այդ ուղղությամբ ընդհանրապես չգան, բայց եթե հետ ես քաշվում, բնագիծ ես կորցնում»,- նշել է ՊՆ ներկայացուցիչը:

Հոկտեմբերի 27-ի ամփոփիչ ասուլիսում Արծրուն Հովհաննիսյանը հայտնել էր, որ հակառակորդը փորձել է Բերձորի ուղղությամբ որոշակի հարձակում իրականացնել, ինչպես նաեւ մոտենալ հարավային ուղղությամբ ՀՀ սահմանին, սակայն թշնամու ոտնձգությունները հետ են մղվել։ Կիրառելով հրետանի եւ անօդաչու թռչող սարքեր՝ հակառակորդը հաջողության չի հասել։

Ըստ նրա՝ դաշտավայրերում որոշակի հաջողություններ ունենալուց հետո Ադրբեջանի զինված ուժերը, որոնց միացած են միջազգային ահաբեկչական կազմակերպությունների հրոսակախմբերը, փորձում են զարգացում ապահովել նաեւ բարդ անտառալեռնային տեղանքում, որտեղ դա այնքան էլ հեշտ չի հաջողվում։ Ընթանում է մարտավարական առումով ավելի բարդ ու դժվար պայքար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորած եւ գերեվարված 11 զինծառայողների ընտանիքները եւս 2 ամիս կստանան 300-հազարական դրամ աջակցությունը
Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 28-ի նիստում որոշում կայացրեց, որով…
Լեմկինի ինստիտուտը մտահոգություն է հայտնել, որ Ադրբեջանի վարչախումբը կարող է հաշվեհարդար տեսնել հայ գերիների հետ
Հաշվի առնելով այդ անձանց նկատմամբ մարդու իրավունքների լրջագույն խախտումների բարձր ռիսկայնությունը…
ՄԱԿ-ի հարկադիր և ակամա անհետացածների հարցերով աշխատանքային խմբին են ներկայացվել ութ հայ զինվորականների գործեր
Բոլոր գործերը ներկայացվել են տուժողների ընտանիքների հետ համագործակցաբար։ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի կողմից ստեղծված հիշյալ աշխատանքային...
Ադրբեջանցիների կողմից հայերի գլխատումը նրանց ընտանիքի անդամներին հոգեկան տառապանք պատճառելու համատարած մեթոդ է. Զեկույց
Բացի այդ՝ զեկույցում անդրադարձ կա Ադրբեջանում բարձրաստիճան պաշտոնյաների կողմից հանցագործներին ուղղված գովասանքին...
Առանց Ռուսաստանի օգնության Ադրբեջանը չէր կարողանա վերադարձնել Ղարաբաղը. ադրբեջանցի քաղաքագետ
Նա մեկնաբանել է Ռուսաստանի դերը 44-օրյա պատերազմի ժամանակ...
Յունուսով. Ուկրաինան Ադրբեջանին զենք է մատակարարել Հայաստանի հետ պատերազմի ժամանակ
Ադրբեջանը, համաձայնեցնելով Թուրքիայի և Մոլդովայի հետ, Կիևին մատակարարել է նաև Բայրաքթարներ և այլ...
Ամենաշատ