News
Լրահոս
News
Ուրբաթ
Նոյեմբեր 27
USD
508.12
EUR
604.82
RUB
6.72
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի Դաշնության եւ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը եւ Ժան-Իվ Լե Դրիանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի զարգացումը:

Ռուսաստանի արտգործնախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ, զրուցակիցները լուրջ մտահոգություն են հայտնել ընթացող լայնածավալ ռազմական գործողությունների կապակցությամբ եւ հակառակորդ կողմերին շուտափույթ եւ ամբողջական հրադադարի ու դեէսկալացիայի կոչ են արել: «Ընդգծվել է հակամարտության դիվանագիտական լուծմանը այլընտրանքներ չլինելը եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետագա համաձայնեցված գործողությունների անհրաժեշտությունը: Քննարկվել են իրավիճակի հետագա զարգացման հնարավոր սցենարները:

Լավրովն ու Լե Դրիանը հատուկ նշել են հակամարտող կողմերի կողմից քաղաքական կամքի դրսեւորման եւ ռազմական գործողությունները դադարեցնելու անհրաժեշտությունը»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինձ չի հետաքրքրում ինչ-որ մեկի ասկոլչնիով վիրավորվելը. Սամսոնյանը հիշել է Փաշինյանի խոսքերը
Պարոն Փաշինյան, իսկ եթե հանկարծ մարդ զոհվի կամ վիրավորվի...
Վերջին մեկ ժամվա ընթացքում երկու անգամ հեռախոսազրույց ունեցա ՌԴ նախագահի հետ. Փաշինյան
Նման քննարկումներ պարբերաբար են տեղի ունենում, երբեմն օրը մի քանի անգամ...
Փաշինյանը խոստացել է պարբերաբար հանդիպել անհետ կորած եւ գերեվարված զինվորների ընտանիքների անդամների հետ
Վարչապետը լսեց նրանց պահանջներն ու նոր մանրամասներ ներկայացրեց տարվող աշխատանքների վերաբերյալ...
Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբում անհանգստանալու առիթ չեն տեսնում Սոթքում ադրբեջանցի զինվորների հայտնվելու կապակցությամբ
Սեփականատերերը ցանկապատել էին հանքավայրի ամբողջ տարածքը, իրենց նախաձեռնությամբ տեղադրել էին պատնեշ եւ անցակետ․․․
Դեկտեմբերի 1-ին Կուբաթլուն հանձնելուց հետո հավանական է, որ թշնամին թույլ չի տալու օգտվել Գորիս-Կապան ճանապարհից.Ասլանյան
Ո՞վ է այս ամենի պատասխանատուն, հայտարարությունը ստորագրելիս միթե՞ հստակ չեն ամրագրվել...
Ֆրանսիայի ԱԳՆ-ը հայտարարել է, որ չի ճանաչում ինքնահռչակ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը
Նոյեմբերի 25-ին Սենատը բանաձեւ ընդունեց, որով կոչ է արվում Ֆրանսիայի իշխանություններին ճանաչել ինքնահռչակ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը․․․