News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Ես պետք է լինեմ երկնքի ու սարերի գագաթի արանքում։ Ես օդաչու եմ առանց ինքնաթիռի։ Փոխգնդապետ Դավիթ Նազարյանի խոսքերն են, որը հոկտեմբերի 18–ին թշնամու գնդակից մահացու վիրավորում  է ստացել։ Մայրը՝ Աիդա Մկրտչյանը, NEWS.am-ի հետ զրույցում պատմում է որդու անցած ճանապարհի մասին։

35–ամյա փոխգնդապետը Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտն էր ավարտել և  իր ցանկությամբ  ծառայության անցել Քարվաճառում։ Մոր խոսքով՝ խելացի, գործին նվիրված, քչախոս Դավիթ Նազարյանը, եթե ինչ–որ տեղ սուտը կարող էր մի կերպ հանդուրժել,  ապա անարդարությունը տանել չէր կարողանում։

Դավիթ Նազարյանը, երբ բեկորային վնասվածքներ էր ստացել, մորը ստել էր, թե երիկամի ցավեր ունի, ստիպված դիրքերից իջել է, որ բուժօգնություն ստանա։

«Լուսադեմին, երբ մնացյալը դեռ քնած էին, ինքը փախել, գնացել էր նորից առաջնագիծ, վատացել էր, ջերմությունը բարձրացել էր, հետ էին բերել, բայց կրկին փախել էր։ Ասում էի՝ ախր էդ վիճակին  ո՞նց ես գնացել,  ասում էր՝ մամ, տղերքս, ես որ չլինեմ, երեխեքս մի վայրկյանի ընթացքում վարի կգնան, ես իրենց մի վայրկյան անգամ մենակ թողել չեմ կարող»,– պատմում է մայրը։

Պատերազմի օրերին որդին հաճախ է կապ ունեցել մոր հետ։ Մահվան նախօրեին՝ հոկտեմբերի 17–ի երեկոյան, երբ հայտնի դարձավ, որ կեսգիշերից  հրադարար է հայտարարվելու, տիկին Աիդան որոշել է զանգել որդուն։

«Ասացի՝ հրադադար է լինելու, բայց շատ զգոն կլինեք, ասաց՝  մամ, լավ էլի, ի՞նչ հրադադար, գմփոցը լսո՞ւմ ես, ինչի՞ մասին ես խոսում, էդպիսի բան չկա»,–  հիշում է մայրը։

Միշտ ծանրաբեռնված ու կիսատ թողած գործեր ունեցող Դավիթ Նազարյանը ամուսնացած չէր։

«Ասում էր՝ ես չեմ ուզում ոչ մեկին դժբախտացնել, չեմ ուզում անհարկի սպասեցնել, իսկ ես ամբողջ կյանքս պոստերում եմ, առանց դրա չեմ կարող, կաբինետում նստած չեմ կարող, ասֆալտի վրա ծառայել չեմ կարող, ո՞ւմ աղջկան տանեմ նստեցնեմ տանը, հեռուստացույցի դեմը, ես գնամ սարեր, ինքը մենակ մնա, մի որոշ ժամանակ կմնա, հետո վեր կկենա կգնա։ Ասում էի՝ բա մնացածը, ասում էր՝ մնացածին քո երեխեքը չեն, մնացածը ես չեմ, ես եմ ես, իմ բնույթն էդպիսին է, ես չեմ կարող»,– պատմում է տիկին Աիդան։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանի քաղհասարակության համատեղ զեկույցը ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեին Ադրբեջանի 5-րդ դիտարկմանն ընդառաջ
Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն...
Անհայտ կորած եւ գերեվարված 11 զինծառայողների ընտանիքները եւս 2 ամիս կստանան 300-հազարական դրամ աջակցությունը
Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 28-ի նիստում որոշում կայացրեց, որով…
Լեմկինի ինստիտուտը մտահոգություն է հայտնել, որ Ադրբեջանի վարչախումբը կարող է հաշվեհարդար տեսնել հայ գերիների հետ
Հաշվի առնելով այդ անձանց նկատմամբ մարդու իրավունքների լրջագույն խախտումների բարձր ռիսկայնությունը…
ՄԱԿ-ի հարկադիր և ակամա անհետացածների հարցերով աշխատանքային խմբին են ներկայացվել ութ հայ զինվորականների գործեր
Բոլոր գործերը ներկայացվել են տուժողների ընտանիքների հետ համագործակցաբար։ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի կողմից ստեղծված հիշյալ աշխատանքային...
Ադրբեջանցիների կողմից հայերի գլխատումը նրանց ընտանիքի անդամներին հոգեկան տառապանք պատճառելու համատարած մեթոդ է. Զեկույց
Բացի այդ՝ զեկույցում անդրադարձ կա Ադրբեջանում բարձրաստիճան պաշտոնյաների կողմից հանցագործներին ուղղված գովասանքին...
Առանց Ռուսաստանի օգնության Ադրբեջանը չէր կարողանա վերադարձնել Ղարաբաղը. ադրբեջանցի քաղաքագետ
Նա մեկնաբանել է Ռուսաստանի դերը 44-օրյա պատերազմի ժամանակ...
Ամենաշատ