Հոկտեմբերի 26-ի հրադադարը չի հաջողվել պահպանել: Այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրել է ՀՀ Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։
«Ադրբեջանը երրորդ անգամ անկարող է գտնվել հարգելու իր սեփական պարտավորվածությունները: Բաքվի անվստահելի և խաբող ռազմաքաղաքական ռեժիմը շարունակում է ագրեսիան Արցախի դեմ: Անվտանգության սպառնալիքը Լեռնային Ղարաբաղի բնակչության համար շատ մեծ է»,- գրել է Մնացականյանը և լուսանկարներ հրախարակել հրթիռակոծված Շուշիից ու Ստեփանակերտից։
Ceasefire of 26 October fails to hold. For the 3rd time #Azerbaijan incapable to respect its own commitments. Unreliable and deceiving political military regime in Baku carries on aggression against #Artsakh. Security risks for people of #NagornoKarabakh very high pic.twitter.com/FbvespqXX9
— Zohrab Mnatsakanyan (@ZMnatsakanyan) October 28, 2020