News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Թուրքիայի դեմ ԱՄՆ պատժամիջոցների սպառնալիքը՝ կապված Ռուսաստանից Ս-400 զենիթահրթիռային համակարգերի (ԶՀՀ) ձեռքբերման հետ, մեծանում է: Պետքարտուղարի ռազմաքաղաքական հարցերով օգնական Քլարք Կուպերը նման նախազգուշացում է արել Անկարային, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Ինչ վերաբերում է CAATSA-ի շրջանակներում պատժամիջոցներին, ապա դրանց կիրառման ռիսկը երբեք չի վերացել: Այն, ինչ մենք տեսնում ենք մինչ այժմ՝ անցած եւ այս տարվա ժամանակահատվածում, աճող ռիսկ է»,- ասել է ԱՄՆ արտաքին գործերի նախարարության պաշտոնյան՝ լրագրողների համար առցանց ճեպազրույցում մեկնաբանելով Ս-400 համակարգերի գնման համար Անկարայի հանդեպ Վաշինգտոնի կողմից սահմանափակող միջոցների կիրառման հեռանկարները: CAATSA-ն «Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակադարձելու մասին» 2017թ. օրենքն է։ Այս նորմատիվ իրավական ակտը սպառնում է միակողմանի սահմանափակումներ կիրառել այն պետությունների նկատմամբ, որոնք Ռուսաստանից զենքի եւ ռազմական տեխնիկայի ժամանակակից խոշոր համակարգեր են ձեռք բերում:

Կուպերի կարծիքով՝ պետությունները, որոնք դիտարկում են Մոսկվայից նման ապրանքներ գնելու հնարավորությունը, հետեւում են այս ոլորտում ԱՄՆ հետագա քայլերին: «Կարծում եմ, որ որոշ երկրներ հետեւում են իրադարձությունների այս զարգացմանը, նրանք ուշադիր հետեւում են, իրենք իրենց ապահովագրում են՝ տեսնելու, թե ինչպիսին կլինեն հնարավոր պատժամիջոցները Թուրքիայի դեմ: Եթե նայեք CAATSA-ին, կա մեծ ճկունություն սահմանափակումների կիրառման տեսանկյունից, պատժամիջոցների հարցում բոլորի համար մեկ մոտեցում չի նախատեսված»,- ասել է ամերիկացի դիվանագետը:

Նա հավաստիացրել է, որ պատժամիջոցների ռիսկը, որոնց Թուրքիան ինքն իրեն ենթարկում է, բավական իրատեսական է: «Ինչ վերաբերում է պատժամիջոցներին, ապա մեկ տարի առաջ ԱՄՆ-ի մտադրությունն էր Թուրքիային դուրս բերել իր դեմ պատժամիջոցների սպառնալիքից: Դա մեզ վերադարձնում է այսօրվա օրը: Նշված ռիսկը շատ իրական է: Պատժամիջոցները գործողության իրական տարբերակներից մեկն են: Ես կկրկնեի, որ դա չի վերացել»,- ասել է Կուպերը:

Նրա տեսանկյունից, «անցած տարվա ընթացքում Թուրքիան բաց է թողել հաշտվելու եւ ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի հետ լավ ուղի վերադառնալու հնարավորությունը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ