News
Լրահոս
News
Շաբաթ
Դեկտեմբեր 05
USD
511.25
EUR
622.14
RUB
6.88
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր Ժնեւում Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո նախատեսված է Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի եւ Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։

Հանդիպման առիթը նույնն է՝ պայմանավորվել հրադադարի ռեժիմը կյանքի կոչելու եւ բանակցությունների սեղանին վերադառնալու շուրջ, որը շարունակաբար խախտում է ադրբեջանական կողմը։ Հանդիպումից առաջ, սակայն, վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախ «լայվով» հայտարարեց, թե արցախյան հարցն այլեւս չունի դիվանագիտական լուծում, եւ կոչ արեց բոլորին զինվորագրվել ու գնալ ճակատ, մեկ այլ «լայվի» ընթացքում ասաց, որ մենք պատրաստ ենք «ցավոտ փոխզիջումների», ապա հաջորդ օրը հայտարարեց, թե ստուգում էր հանրային արձագանքները, մենք պետք է կռվենք հանուն ամեն մի սանտիմետր հողի։

ԱԳՆ-ից երեկ փորձեցինք մեկնաբանություն ստանալ՝ արդյոք վարչապետի այս հայտարարությունները չե՞ն հակասում ժնեւյան բանակցությունների ոգուն, եւ արդյոք ակնկալվո՞ւմ է, որ այդ հանդիպումը կհանգեցնի հրադադարի։ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանն ասաց, որ որեւէ բան այս թեմայով չեն մեկնաբանում։ Հարցրինք՝ իսկ հանդիպումը կայանալո՞ւ է։ «Դա էլ չեմ մեկնաբանում»,- պնդեց խոսնակը։

Այսինքն՝ հանդիպումը կարող է չկայանա՞լ։ Նաղդալյանն ասաց՝ չգիտեմ, չեմ մեկնաբանում։ Երեկ երեկոյան նախարարը Երեւանում էր՝ դեռ Ժնեւ չէր մեկնել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուս խաղաղապահները ապահովել են Հայաստանից շուրջ 32 000 փախստականների վերադարձը Ղարաբաղ
Մեկ օրվա ընթացքում եւս 1244 մարդ է վերադարձել իրենց նախկին բնակության վայրեր․․․
Ադրբեջանն այս պահի դրությամբ հաստատել է գերության մեջ գտնվող ավելի քիչ անձանց անուններ. Արայիկ Հարությունյան
Ես իմ անկեղծ շնորհակալությունն եմ հայտնել գեներալ Մուրադովին, ով անձամբ այցելել է Ադրբեջան, տեղում հանդիպել մեր որոշ ռազմագերիների…
Վարչապետը կրկին հանդիպում է ունեցել գերեվարված և անհետ կորած անձանց ընտանիքների անդամների հետ
Վարչապետը լսել է ընտանիքների անդամների մտահոգություններն ու պատասխանել նրանց հարցերին…
Պատերազմը պարտվեցինք անպատրաստության եւ անկազմակերպվածության պատճառով. Ռազմարդյունաբերության կոմիտեի նախկին նախագահ
Մենք պատերազմը հաղթելու հնարավորություն չունեինք. մենք բավարար համալրված չենք եղել 2020 թվականի պատերազմի համար, բավարար…
Գերմանիայում կոչ են արել Մինսկի խմբին ներգրավել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին
Համոզված ենք, եւ այդ մասին հստակ հասկացրել ենք Մոսկվային, որ Մինսկի խումբը պետք է ներգրավվի այս հակամարտության քաղաքական կարգավորմանը...
Հայկական եւ ադրբեջանական կողմերը գերիների ցուցակները փոխանցել են «Կարմիր խաչ»-ին
Այժմ ընթանում է ցուցակների ճշտման գործընթացը…
Ամենաշատ