News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

«Փաստ» թերթը գրում է. «Այսօր Ժնեւում նախատեսված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը՝ «քննարկելու, համաձայնեցնելու եւ դեռեւս հաստատվելիք ժամանակացույցի համաձայն սկսելու իրագործել բոլոր անհրաժեշտ քայլերը, որպեսզի Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների կողմից ընդունված հիմնարար սկզբունքներին համապատասխան հասնեն ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը»։

Իրականում ի՞նչ սպասել այս եւ ընդհանրապես նման հանդիպումներից: «Ենթադրում եմ, որ Ադրբեջանը պահանջելու է իր ծրագիրը, որի մասին արդեն հայտարարել է. ըստ Ադրբեջանի՝ գործնական քայլն այն է, որ Հայաստանը թուղթ ներկայացնի, թե որ շրջանից երբ է զորքերը հանում, երբ են այնտեղ վերադառնում փախստականները, երբ են հանձնում Շուշին, որից հետո կտեսնեն, թե այնտեղ խաղաղապահ զորք մտնում է, թե ոչ:

ՀՀ վարչապետը հայտարարեց, որ հայկական կողմը, բնականաբար, դեմ է կապիտուլյացիային: Հասկանալի է՝ նման բան տեղի չի ունենա: Հաշվի առնելով այս ամենը՝ ընդամենը կհանդիպեն, կխոսեն եւ վերջ», «Փաստի» հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը:

«Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Վիտալի Մանգասարյանն էլ շեշտեց, որ մեծ ակնկալիք չունի Ժնեւում սպասվելիք հանդիպումից. «Վերջին շրջանում տարբեր մակարդակներով հումանիտար հրադադարի շուրջ պայմանավորվածություներ ձեռք բերվեցին, բայց փորձն այլ բան ցույց տվեց: Մենք արձանագրում ենք, որ Ադրբեջանը ոչ մի պայմանավորվածության վրա ուշադրություն չի դարձնում: Մենք պետք է պատրաստ լինենք, որ այդ հանդիպումներն ինչ-որ էական ազդեցություն, մեծ հաշվով, չեն ունենալու:

Մենք մեր հարցերը պետք է կարողանանք գրագետ ու նպաստավոր լուծել ճակատում, որ ռազմաճակատում թելադրողի դերում լինենք, ինչն էլ դիվանագիտական ճակատին բավականին մեծ աջակցություն կլինի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
«Ադրբեջանում երեխաներին սովորեցնում են սպանել հայերին»․ Եղիշե Կիրակոսյանը Հաագայի դատարանում
Ռասսայական խտրականության այս երկարաժամկետ պետական քաղաքականությունը գագաթնակետին հասավ 2020-ի սեպտեմբերին, երբ Ադրբեջանը ագրեսիայի․․․
Ամենաշատ