News
Լրահոս
News
Երկուշաբթի
Նոյեմբեր 30
USD
508.21
EUR
605.94
RUB
6.7
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կատակով հոյակապ է համարել Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին (դեմոկրատ Կալիֆոռնիա նահանգից) Մարս ուղարկելու գաղափարը։ ԱՄՆ առաջնորդն իր կողմնակիցների առջեւ ելույթ է ունեցել Արիզոնա նահանգում, որը հեռարձակել են տեղական լրատվական հեռուստաընկերությունները, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Ամերիկան Լուսին կուղարկի առաջին կնոջը։ Միացյալ Նահանգները կդառնա աշխարհում առաջին երկիրը, որը տիեզերագնաց կուղարկի Մարս։ Գուցե նա նույնպես կին լինի։ Ի՞նչ եք կարծում այս մասին»,- ասել է նա՝ դիմելով կողմնակիցներին։

Նրանցից մեկին լսելով՝ պետության ղեկավարը ծիծաղելով նշել է․ «Նա ասաց՝ թող դա լինի Նենսի Փելոսին»։ «Դա հոյակապ է։ Ո՞վ ասաց։ Դա ուղղակի հրաշալի է։ Նայեք այդ տղային»,- շեշտել է Թրամփը հավաքվածների հավանություն տվող բղավոցների եւ ծափահարությունների ներքո։ «Ես դա չեմ ասել։ Ես ուղղակի կրկնեցի։ Շնորհակալություն [այդպիսի գաղափարի համար]։ Դա հոյակապ է։ Դուք պրոֆեսիոնալ երգիծաբան եք»,- կրկին ծիծաղել է Սպիտակ տան տերը։

ԱՄՆ նախագահի եւ երկրի պետական հիերարխիայում նշանակությամբ երրորդ պաշտոնը զբաղեցնող Փելոսիի հարաբերությունները չափազանց լարված են։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ