News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Իրավապահ մարմինները Մեքսիկայի կենտրոնական մասում գտնվող Գուանախուատո նահանգի Սալվատիերա համայնքում  59 մարդու դիերի գաղտնի գերեզմանոցներ են հայտնաբերել: Այս մասին չորեքշաբթի մամուլի ասուլիսին հայտարարել է Անհայտ կորածների որոնման ազգային հանձնաժողովի ղեկավար Կառլա Օսունան, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Մենք գաղտնի գերեզմանոցներում 59 դի ենք գտել: Մենք շարունակում ենք որոնողական աշխատանքները»,- ասել է նա: Խոսքը տարածաշրջանում գործող կազմակերպված հանցավոր խմբավորումների զոհերի մասին է:

2020 թվականի հունվարի դրությամբ Մեքսիկայում ավելի քան 61.000 անհայտ կորած մարդ է գրանցվել: Վերջին տարիներին երկրում բռնության շատ բարձր մակարդակ է նկատվում` չնայած հանցավորության դեմ պայքարին ուղղված իշխանությունների բոլոր ջանքերին: Ապրիլի վերջին հանրապետության ղեկավար Անդրես Մանուել Լոպես Օբրադորն անվտանգության ոլորտում իրավիճակը ծայրահեղ ծանր է անվանել` շեշտելով, որ կառավարությունն ակտիվորեն աշխատում է այն բարելավելու ուղղությամբ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ