News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հինգշաբթի պղնձի գինն աճում է մեկ օր առաջվա անկումից հետո, որն առաջացել էր կորոնավիրուսի համավարակի երկրորդ ալիքի ֆոնին ռիսկից թրեյդերների խուսափելու պատճառով, փոխանցում է «Փրայմը»։ 

Comex բորսայում պղնձի դեկտեմբերյան ֆյուչերսների գինն աճել է 0,64 տոկոսով՝ հասնելով ֆունտի դիմաց (մոտ 0,45 կգ) 3,0863 դոլարի։

Մետաղների լոնդոնյան բորսայում (LME) չորեքշաբթի տեղի ունեցած սակարկությունների արդյունքներով պղնձի տոննայի արժեքը՝ եռամսյա մատակարարումներով նվազել էր 0,74 տոկոսով, մինչեւ 6748 դոլար, ալյումինի՝ 0,69 տոկոսով, մինչեւ 1809,5 դոլար, ցինկի՝ 0,63 տոկոսով, մինչեւ 2529 դոլար։

Համաշխարհային շուկաներում չորեքշաբթի նկատվում էր մեծ փոփոխականություն։ Ֆոնդային շուկաներն ունեցել էին 3-4 տոկոսով անկում, նավթի գների անկումը հասել էր 5-6 տոկոսի, իսկ դոլարը՝ որպես առավել հուսալի ակտիվ, համաշխարհային արժույթների նկատմամբ թանկացել էր։ Այս ֆոնին պղինձը էժանացել էր 1 տոկոսով։

Կորոնավիրուսի համավարակը շարունակում է մնալ հիմնական գործոններից մեկը, որը որոշում է շուկաների դինամիկան։ Մի շարք տարածաշրջաններում, ներառյալ Եվրոպան, գրանցվում է վարակման դեպքերի ռեկորդային աճ։ Նոր կարանտինային սահմանափակումները սպառնում են համավարակի առաջին գարնանային ալիքից հետո համաշխարհային տնտեսության վերականգնմանը։ Սա իր հերթին կարող է հարվածել պղնձի պահանջարկին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ