News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Իրանի ԱԳ փոխնախարար Աբաս Արաղչին, ով այսօր առավոտյան Իրանի նախագահի հատուկ բանագնացի կարգավիճակով մեկնել է Մոսկվա՝ ԼՂ հակամարտության կարգավորման հարցով Իրանի նախաձեռնությունը ներկայացնելու եւ ռուս պաշտոնյաների հետ խորհրդակցություններ անցկացնելու համար, ասել է, որ Թեհրանի ծրագիրը հիմնված է մարդասիրական սկզբունքների եւ կողմերի պահանջների վրա, հաղորդում է «ԻՌՆԱ»-ն:

«ԵԱՀԿ անդամ երկրների խումբը չի կարողացել կարգավորել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ վեճը վերջին 30 տարվա ընթացքում, իսկ Իրանի Իսլամական Հանրապետությունը փորձում է վերջ դնել Բաքվի եւ Երեւանի միջեւ վեճին տարածաշրջանային համագործակցության միջոցով, ինչը բարդ առաջադրանք է համարվում»,-ասել է նա:

Արաղչին հայտարարել է, որ «այդ խմբի որոշ երկրներ ընդհանրապես ներառված չեն տարածաշրջանի կազմում եւ որեւէ կապ չունեն այդ ճգնաժամի հետ, իսկ այդ խմբի անարդյունավետությունն ապացուցվել է գործնականում: ԵԱՀԿ ՄԽ կազմում ներառված ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան հեռու են տարածաշրջանից ոչ միայն քաղաքական, այլ նաեւ էմոցիոնալ եւ բարոյական տեսակետից կապված չեն տարածաշրջանի հետ եւ չեն ձգտում ԼՂ-ում խաղաղության հաստատմանը»:

«Մենք առաջարկել ենք առանցքային դեր ունեցող երկրների տարածաշրջանային մոտեցումը, եւ դրա համար Ռուսաստանը տարածաշրջանում կարեւոր երկրներից մեկն է»,-նշել է նա:

«Իրանի Իսլամական Հանրապետության առաջարկը հիմնված է մարդասիրական սկզբունքների վրա, ներառյալ՝ հրադադարի ռեժիմի հաստատում, բնակավայրերի եւ քաղաքացիական շրջանների վրա հրաձակումների դադարեցում եւ տեղահանված անձանց վերադարձ իրենց տներ»,-եզրափակել է նա:

Իրանի ԱԳ փոխնախարարը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման հարցով Իրանի նախաձեռնությունն առաջ տանելու համար այցելում է Ադրբեջան, Ռուսաստան, Հայաստան եւ Թուրքիա: Այցը սկսվել է Բաքվից եւ այսօր՝ ռուս պաշտոնյաների հետ խորհրդակցությունից հետո, կավարտվի Երեւանում եւ Անկարայում:   

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ