News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ռուսաստանում անցած մեկ օրում հայտնաբերվել է ռեկորդային թվով COVID-19-ով հիվանդության դեպք՝ 17 717, հայտնել են կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբից։

Դրանցից 4 691-ը՝ 26,5 տոկոսը, ակտիվ է շփված անձանց շրջանում՝ առանց հիվանդության կլինիկական դրսեւորումների։

COVID-19-ի առավել մեծ թվով նոր դեպքեր են հայտնաբերվել Մոսկվայում՝ 4 906, Սանկտ Պետերբուրգում՝ 758 եւ Մերձմոսկվայում՝ 514։

Այսպիսով՝ համավարակի ամբողջ ժամանակահատվածում երկրում հայտնաբերվել է կորոնավիրուսով հիվանդացած 1 581 693 մարդ։

Մեկ օրում գրանցվել է մահվան 366 դեպք։ Ամբողջ ժամանակահատվածում Ռուսաստանում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 27 301 մարդ։

Մեկ օրում դուրս է գրվել ապաքինված 14 740 մարդ։ ՌԴ-ում ամբողջ ժամանակահատվածում ապաքինվել է 1 186 041 մարդ։

Համավարակի սկզբից աշխարհում գրանցվել է ընդհանուր ավելի քան 44 մլն հիվանդ, 1,1 մլն-ից ավելի պացիենտ մահացել է։ ՌԴ-ն աշխարհում առաջին երկիրն է, որը գրանցել է COVID-19-ի դեմ պատվաստանյութը։ Դեղամիջոցը մշակվել է Գամալեի անվան համաճարակաբանության եւ մանրէաբանության գիտահետազոտական կենտրոնում՝ Ուղղակի ներդրումների ռուսական հիմնադրամի հետ համատեղ։ Այն անվանել են «Սպուտնիկ V»։ Ավելի ուշ «Վեկտոր» նովոսիբիրսկյան կենտրոնը գրանցել է կորոնավիրուսի դեմ երկրորդ ռուսական պատվաստանյութը՝ «ԷպիՎակԿորոնան»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ