News
Լրահոս
News
Երեքշաբթի
Օգոստոս 09
USD
406.61
EUR
414.38
RUB
6.73
Տեսնել լրահոսը

Վերջին երեք օրերի ընթացքում Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակավայրերը շարունակում են ենթարկվել ադրբեջանական տարբեր տեսակի հրթիռահրետանային, հարվածային ԱԹՍ-ների հարձակումներին, ինչպես նաև ռազմական օդուժի ռմբակոծումներին։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ԱԳՆ-ն։

Հայտարարությունում նաեւ ասվում է. «Հոկտեմբերի 28-ի երկրորդ կեսից մինչ այս պահը ներառյալ անդադար թիրախավորվում են Ստեփանակերտը, Շուշին և Մարտակերտը։ Ամենաուժգին հարվածների են ենթարկվում Ստեփանակերտը և Մարտակերտը, որի արդյունքում խաղաղ բնակչությանը հասցվում է հսկայական վնաս, ոչնչացվում են քաղաքացիական ենթակառուցվածքները։

Համավարակի պայմաններում հարվածներ են հասցվում հիվանդանոցներին և առողջապահական այլ ենթակառուցվածքներին։ Կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ։

Խաղաղ բնակչության դեմ կատարվող ադրբեջանական ռեժիմի այս պատերազմական հանցանքներն ուղեկցվում են Թուրքիայի և միջազգային ահաբեկիչների ուղիղ ներգրավմամբ և հետապնդում են ԼՂ-ում հայ ժողովրդին ոչնչացնելու նպատակ։

Չնայած միջազգային համայնքի կոչերին և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքներին՝ Ադրբեջանը համառորեն մերժում է հրադադարի պայմանավորվածությունների իրականացումը և հակամարտության գոտում հրադադարի պահպանման վերիֆիկացիոն մեխանիզմների ներդրումը։

Ձգտելով իրականացնել իր ցեղասպան մտադրությունը և խուսափել դրա պատասխանատվությունից՝ Ադրբեջանը միաժամանակ ծավալել է կեղծիքների ու հերյուրանքների վրա հիմնված քարոզարշավ՝ մոլորեցնելու միջազգային հանրությանը։

Ադրբեջանի մարդկության դեմ ոճիրների և էթնիկ զտումների քաղաքականությունը դատապարտված է ձախողման և շարունակելու հանդիպել Արցախի ժողովրդի վճռական դիմադրությանը, որն իրականացվելու է ինքնապաշտպանության համար անհրաժեշտ բոլոր միջոցներով։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գերիների հարազատները գիշերել են Կառավարության շենքի դիմաց
Գերիների հարազատները երեկ առավոտից նստացույց են սկսել եւ հանդիպում են պահանջում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ...
Պատերազմը ծածկադմփոց անելու օպերացիայում Արայիկը որպես «զոհ» իր կայուն տեղն ունենալու է․ Տիգրան Աբրահամյան
Արայիկ Հարությունյանի կերպարը պատասխանատվություն բարդելու համար իդեալական է․․․
Շիրակցի գերիների հարազատները Կառավարության շենքի դիմաց են. նրանք հանդիպում են պահանջում վարչապետի հետ
Գերիների հարազատները անցնող մեկուկես տարում պարբերաբար նստացույց են արել...
Ադրբեջանին փոխանցված քարտեզները զգալիորեն կրճատել են ականների հետ կապված մահացությունների թիվը․ Վլադիմիր Կարապետյան
Չնայած նրան, որ Ադրբեջանը հրապարակավ եւ բազմիցս բողոքել է այդ քարտեզների որոշ անճշտության մասով…
Արցախում վիրավորում ստացած ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողի առողջական վիճակում դրական շարժ կա
Մյուս 9 զինծառայողներից 1-ի վիճակը գնահատվում է ծանր, 3-ինը՝ միջին ծանրության, մյուսներինը գնահատվում է թեթեւ...
Պեկինը հույս ունի, որ Երեւանն ու Բաքուն կվերացնեն տարաձայնությունները քաղաքական երկխոսության միջոցով
Նրա խոսքով՝ Պեկինը ուշադրություն հետեւում է շփման գծում իրավիճակի սրման մասին հաղորդագրություններին․․․
Ֆոտոռեպորտաժներ