News
Լրահոս
News
Երեքշաբթի
Դեկտեմբեր 01
USD
506.4
EUR
606.82
RUB
6.65
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի Նիս քաղաքի իշխանությունները որոշում են կայացրել արտակարգ ռեժիմով փակել բոլոր քրիստոնեական եկեղեցիները այն բանից հետո, երբ անհայտ անձը Նոտր Դամ տաճարի մոտ հարձակում է գործել անցորդների վրա: Այս մասին BFM հեռուստաալիքի եթերում ասել է Նիսի քաղաքապետ Քրիստիան Էստրոզին:

«Հանձնարարել եմ կոնտակտ հաստատել քաղաքի քահանաների եւ այլ կրոնական գործիչների հետ, որպեսզի քաղաքում փակվեն բոլոր եկեղեցիներն ու հետեւեն եկեղեցիներին տեսանկարահանող սարքերի միջոցով»,-ասել է նա, հաղորդում է Gazeta-ն:

Ավելի վաղ հաղորդվել է, որ անհայտ անձը դանակով հարձակվել է մարդկանց վրա: Նա գլխատել է իր զոհերից մեկին՝ իսլամիստական կարգախոսներ բղավելով:

Նախնական տեղեկություններով՝ զոհվել է 3 մարդ, այդ թվում՝ մեկ քահանա: Քաղաքապետը տեղի ունեցածն ահաբեկչություն է անվանել:  

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վոլոդինը ՀԱՊԿ ԽՎ-ի նիստին կոչ է արել ահաբեկչական կազմակերպությունների միասնական ցուցակ ձեւավորել
Վոլոդինը շեշտել է, որ եթե այդպիսի ցուցակ լինի, ՀԱՊԿ անդամ երկրների հատուկ ծառայությունները կկարողանան «իրենց փոխգործակցությունը բոլորովին նոր որակական մակարդակի հասցնել»...
Պուտինը նշել է միջազգային ահաբեկչության դեմ պայքարի համար ՀԱՊԿ-ում օրենքների ներդաշնակեցման կարեւորությունը
«Աճող այնպիսի ընդհանուր մարտահրավերների պայմաններում, ինչպիսիք են միջազգային ահաբեկչությունն ու ծայրահեղականությունը, թմրանյութերի շրջանառությունն ու անօրինական ներգաղթը, մեծ նշանակություն ենք տալիս...
ՀՀ-ի և ԱՀ-ի դեմ պատերազմում Ադրբեջանի կողմից զինված ահաբեկիչների և վարձկանների մասնակցության փաստեր
Վերջիններս իրականացրել են միջազգային ահաբեկչություն՝ օտար պետության ներքին վիճակն ապակայունացնելու նպատակով, պայթյունի, հրկիզման և այլ նմանօրինակ գործողությունների...
ԱՄԷ ֆեթվաների հարցերով խորհուրդը «Մուսուլման եղբայրներն» ահաբեկչական կազմակերպություն է ճանաչել
Խորհուրդը մուսուլմաններին կոչ է արել հեռու մնալ այդ խմբից...
Պեգով. Խաբարովսկում հանրահավաքի ժամանակ թուրքամետ խմբավորումներն ահաբեկչություն են նախապատրաստել
Լրագրողը հիշեցրեց, որ Թուրքիան մտադիր է Ադրբեջանին անցած շրջաններում բնակեցնել թուրքոմաններով, որոնք բնակվում են Սիրիայի տարածքում...
ԱԴԾ-ն Մոսկվայի մարզում ահաբեկչական հարձակումներ է կանխել
Ուժայիններին հաջողվել է Վլադիմիրի մարզում ձերբակալել խմբի անդամի, որը Կենտրոնական Ասիայի երկրներից մեկի քաղաքացի է․․․