News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Ներքին «բայրաքթարները» թուրքականից վտանգավոր: Ես տեսնում եմ, որ ներքին կյանքում այլ պրոցեսներ են ընթանում: Այս մասին այսօր Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ ասաց «Իմ քայլի» պատգամավոր, ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանը՝ մեկնաբանելով ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանի հայտարարությունը:

Պատգամավորը նշեց, որ խոսքը Վազգեն Մանուկյանի կոչի եւ նրան միացած «կենդանի բայրաքթարների» մասին է, որոնց Քոչարյանն ավելի վտանգավոր է համարում:

Նրա խոսքով՝ նման կոչը շատ ավելի վտանգավոր է նրանով, որ արվել է հոկտեմբերի 27-ին: Նշենք, որ 1999 թվականին այդ օրը Հայաստանի խորհրդարանում ահաբեկչություն է տեղի ունեցել:

Քոչարյանը նաեւ հավելեց, որ ուժերը, որոնք մերժվել են ժողովրդի կողմից, ոչ մի կերպ չեն կարողանում հանգստանալ:

Հիշեցնենք, որ ՀՀ նախկին վարչապետ եւ պաշտպանության նախկին նախարար Վազգեն Մանուկյանը կառավարությանը կոչ է արել հրաժարական տալ եւ իշխանությունը փոխանցել բանակին: Քաղաքական գործչի հայտարարության մեջ ասվում է, որ չնայած ժողովրդի հերոսական պայքարին՝ ներկայիս շրջանը «պատմության ամոթալի եւ կործանարար էջերից մեկն է», եւ «սպառնալիքի տակ է գտնվում ոչ միայն Ղարաբաղը, այլ նաեւ Հայաստանն ու ժողովրդի ապագան»:

Մանուկյանի հայտարարությանն արձագանքել են ՀՀ պաշտպանության նախարարությունն ու Զինված ուժերի գլխավոր շտաբը, որոնց համատեղ հայտարարության մեջ խստորեն դատապարտվում է Հայաստանի Հանրապետության քաղաքական ղեկավարության եւ Զինված ուժերի միջեւ հակասություններ սերմանելու որոշ քաղաքական շրջանակների փորձերը:    

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
«Ադրբեջանում երեխաներին սովորեցնում են սպանել հայերին»․ Եղիշե Կիրակոսյանը Հաագայի դատարանում
Ռասսայական խտրականության այս երկարաժամկետ պետական քաղաքականությունը գագաթնակետին հասավ 2020-ի սեպտեմբերին, երբ Ադրբեջանը ագրեսիայի․․․
Հաագայի դատարանում շարունակվում են «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով լսումները (ուղիղ)
Մինչեւ ապրիլի 19-ը Միջազգային դատարանը կլսի հայկական կողմի բողոքը երկու փուլով․․
44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցը կներկայացվի մայիսի վերջին կամ սեպտեմբերին. Անդրանիկ Քոչարյան
Գլխավորը զեկույցի որակն է, որ նա որեւէ մեկի մոտ չթողնի հարցեր: Իսրայելում եղել են նման զեկույցներ, որ օրինակ տեւել են...
Ապրիլի 15-ին ՄԱԿ-ի Արդարադատության դատարանում կշարունակվեն «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով բանավոր լսումները
Ապրիլի 15-ին ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում...
Ռուսաստանը կարող է փորձել վերակենդանացնել նոյեմբերի 9-ի հայտարարությունը. փորձագետ
Ռուսաստանը խաղաղապահներին պահում է Ղարաբաղում...
Ամենաշատ