News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Լեռնային Ղարաբաղում վերսկսված հակամարտության սկզբից ավելի քան 140 հայ է լքել Թուրքիան, հայտարարել է Ստամբուլում լույս տեսնող հայալեզու «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Էդվարդ Դանզիկյանը:

«Այսօր Հայաստան է վերադարձել Թուրքիայում բնակվող 142 մարդ: Գիտեմ, որ քչերին է դա հետաքրքրում: Մենք պարտվում ենք: Մենք բոլորս պարտվում ենք, արյունահոսում ենք»,- գրել է Դանզիկյանը Twitter-ի իր միկրոբլոգում:

Այս ամսվա սկզբին Ստամբուլի պատմականորեն հայկական թաղամասերի մոտ  Թուրքիայի եւ Ադրբեջանի ազգայնական խմբավորումների կողմից կազմակերպված բողոքի ցույցեր տեղի ունեցան: Թուրքական սոցցանցերում վերջին շաբաթներին նույնպես հայերի նկատմամբ ատելության խոսքի ալիք է բարձրացրել, ինչ մեծացնում է մտավախությունները փոքրամասնությունների խմբերի նկատմամբ ատելության հիմքով հանցագործությունների կապակցությամբ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորած եւ գերեվարված 11 զինծառայողների ընտանիքները եւս 2 ամիս կստանան 300-հազարական դրամ աջակցությունը
Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 28-ի նիստում որոշում կայացրեց, որով…
Լեմկինի ինստիտուտը մտահոգություն է հայտնել, որ Ադրբեջանի վարչախումբը կարող է հաշվեհարդար տեսնել հայ գերիների հետ
Հաշվի առնելով այդ անձանց նկատմամբ մարդու իրավունքների լրջագույն խախտումների բարձր ռիսկայնությունը…
ՄԱԿ-ի հարկադիր և ակամա անհետացածների հարցերով աշխատանքային խմբին են ներկայացվել ութ հայ զինվորականների գործեր
Բոլոր գործերը ներկայացվել են տուժողների ընտանիքների հետ համագործակցաբար։ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի կողմից ստեղծված հիշյալ աշխատանքային...
Ադրբեջանցիների կողմից հայերի գլխատումը նրանց ընտանիքի անդամներին հոգեկան տառապանք պատճառելու համատարած մեթոդ է. Զեկույց
Բացի այդ՝ զեկույցում անդրադարձ կա Ադրբեջանում բարձրաստիճան պաշտոնյաների կողմից հանցագործներին ուղղված գովասանքին...
Առանց Ռուսաստանի օգնության Ադրբեջանը չէր կարողանա վերադարձնել Ղարաբաղը. ադրբեջանցի քաղաքագետ
Նա մեկնաբանել է Ռուսաստանի դերը 44-օրյա պատերազմի ժամանակ...
Յունուսով. Ուկրաինան Ադրբեջանին զենք է մատակարարել Հայաստանի հետ պատերազմի ժամանակ
Ադրբեջանը, համաձայնեցնելով Թուրքիայի և Մոլդովայի հետ, Կիևին մատակարարել է նաև Բայրաքթարներ և այլ...
Ամենաշատ