News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի Դաշնությունը խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում շարունակվող ռազմական գործողություններով, Մերձավոր Արեւելքից օտարերկրյա վարձկանների ավելի ու ավելի լայնամասշտաբ ներգրավմամբ բախումներում: Այս մասին հոկտեմբերի 29-ին կայացած ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում շարունակում է ծանր մնալ, ռազմական առճակատումը պահպանվում է: Շուտափույթ դեէսկալացման եւ բանակցային գործընթացի վերսկսման նպատակով Ռուսաստանը շարունակում է ջանքեր գործադրել ինչպես ազգային մակարդակում, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Ռուսաստանի Դաշնության նախագահը պարբերաբար շփվում է Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների հետ: Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը քննարկվում է Ռուսաստանի ղեկավարի` Թուրքիայի նախագահի հետ զրույցներում: Սերգեյ Լավրովն այն քննարկել է նույն պետության արտաքին գործերի նախարարի, Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարի հետ»,- նշել է Մարիա Զախարովան:

«Մենք խորապես մտահոգված ենք շարունակվող ռազմական գործողություններով, Մերձավոր Արեւելքից օտարերկրյա վարձկանների ավելի ու ավելի լայնամասշտաբ ներգրավմամբ բախումներում: Հակամարտող կողմերի տնտեսությունների եւ հասարակությունների համար ծախսերը զգալիորեն աճել են: Համոզված ենք, որ խնդրի խաղաղ լուծումը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ջանքերի շրջանակներում բանակցությունները վերսկսելու անհրաժեշտությունն այլընտրանք չունեն: Հոկտեմբերի 23-ին Վաշինգտոնում տեղի ունեցան Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների առանձին հանդիպումներն ԱՄՆ պետքարտուղարի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Կողմերը վերահաստատեցին հոկտեմբերի 26-ին ժամը 8:00-ից հումանիտար զինադադարը վերսկսելու մտադրությունը: Ցավոք, համաշխարհային հանրության կողմից սահմանված ժամկետում ռազմական գործողությունները դադարեցնելու հերթական փորձը հաջողությամբ չպսակվեց: Հետագա քայլերի քննարկման համար պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հոկտեմբերի 30-ին Ժնեւում կայանալիք հաջորդ հանդիպման վերաբերյալ»,- նշել է Զախարովան:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը չի ենթադրում, որ ՌԴ ԱԴԾ ուժերը պետք է տեղում լինեն. Փաշինյան
Այսօր նոյեմբերի 9-ի հայտարարության ոչ մի կետ չի գործում...
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Գլխավոր դատախազը նախ հիշեցրեց, որ երկու անգամ ՌԴ գլխավոր դատախազի աջակցությամբ և միջնորդությամբ հանդիպում է ունեցել Ադրբեջանի գլխավոր…
Պատերազմում պարտության պատճառներից մեկն այն է, որ այդ օրերին պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել քաղաքներում․դատախազ
Հայաստանի դեմ ագրեսիայի մասով երկու վարույթ ունենք՝ 44-օրյա պատերազմի հետ…
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
44-օրյա պատերազմի ժամանակ, երբ հակառակորդին հաջողվել զորամասի հարեւանությամբ գտնվողն Թալիշ բնակավայրն ամբողջությամբ գրավել, վերադաս...
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ամենաշատ