News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Ֆրանսիան ունի բավարար քաղաքական կամք և հնարավորություններ շատ արագ զսպելու թուրք ծայրահեղականների հարձակումները հայերի դեմ և չեզոքացնելու իր անվտանգությանը սպառնացող լրջագույն սպառնալիքները։ Նման տեսակետ NEWS.am–ի հետ զրույցում հայտնեց ՀՅԴ Արևմտյան Եվրոպայի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Հրաչ Վարժապետյանը՝ անդրադառնալով վերջին օրերին ֆրանսիական տարբեր քաղաքներում հայերի դեմ թուրքերի իրականացրած հարձակումներին։

«Ֆրանսիայի Վիեն, Լիոն քաղաքներում, որտեղ վերջին օրերին հակահայկական ցույցեր են տեղի ունենում և հարձակումներ հայերի վրա, իսլամական բնակչությունը մի քանի անգամ գերազանցում է հայերին, սակայն դա որևէ նշանակություն չունի Ֆրանսիայի համար։ Ֆրանսիան կայացած պետություն է, այստեղ կան պատկան մարմիններ, օրենք, ոստիկանություն, սա ոչ Ադրբեջանն է, ոչ Թուրքիան, ոչ էլ աշխարհի երրորդ կարգի պետություն, որ ինչ ուզեն անեն։ Այստեղ հարգում են օրենքները, միաժամանակ կա խոսքի ազատություն»,–ասաց նա՝ ընդգծելով, որ Ֆրանսիայի համար անընդունելի է իր տարածքում արյունահեղություն կազմակերպելն ու իրականացնելը։

Իսկ ինչ վերաբերվում է այս օրերին հայ համայնքի իրականացրած խաղաղ հավաքներին կամ բողոքի ակցիաներին, ապա դրանք արտոնված են Ֆրանիսայի ոստիկանության կողմից։

«Թուրքերը լավ գիտեն, որ հայ համայնքը քնած չէ, մեզ չեն կարող ո՛չ վախեցնել, ո՛չ խուճապի մատնել և ոչ էլ մեզ համար սարսափի մթնոլորտ ստեղծել, որովհետև մեր գաղութը բոլոր հնարավորություններն ունի իրեն պաշտպանելու։ Մենք շարունակելու ենք այս երկրում մնալ օրինապաշտ քաղաքացիների մակարդակին, իսկ ցանկացած ոտնձգության դեպքում դիմելու ենք պատկան մարմիններին՝ ոստիկանությանը, որպեսզի կատարեն իրենց գործը և վստահ ենք, որ կկատարեն, քանի որ սա օրենքի երկիր է։ Թուրքերը այս ամենը շատ լավ գիտեն, դրա համար էլ դիմում են սադրանքների»,–ասաց նա։

Վարժապետյանը նշեց, որ հայ համայնքը շարունակելու է գտնվել պետական հովանավորության տակ՝ ակնկալելով իշխանությունների միջամտությունը և աջակցությունը։ Միևնույն ժամանակ նա կոչ արեց Ֆրանիսայում ապրող մեր հայրենակիցներին լինել սառնասիրտ, բայց միևանույն ժամանակ զգոն։

«Չպետք է մոռանանք, որ վերջին հաշվով դիմացինը թուրք է և մենք շատ լավ գիտենք՝ ինչ ասել է թուրք, պետք է լինել զգոն և սադրանքներին չտրվել»,–շեշտեց ֆրանսահայ գործիչը։

Հարցին,  թե ներկա իրավիճակում արդյոք Ֆրանսիայի իշխանություններն ի զորու՞ են կանխելու հայերի դեմ հետագա հարձակումները և սաստելու ադրբեջանա–թուրքական սադրանքները՝ հաշվի առնելով այս օրերին իսլամիստների կողմից Ֆրանսիայի նախագահի դեմ իրականացվող ցույցերը, Վարժապետյանն ասաց.

«Իհարկե, վստահ եղեք, որ Ֆրանսիան ունի բավարար քաղաքական կամք և հնարավորություններ շատ արագ զսպելու թուրք ծայրահեղականների այս ալիքը։ Ֆրանսիան թուրքերի կարծած թույլ երկիրը չէ, որ աչք փակի նման երևույթների վրա։ Վերջին հաշվով սա միայն երկու համայնքների խնդիր չէ, սա արդեն  Ֆրանսիայի անվտանգության խնդիրն է, քանի որ այս ամենը կատարվում է այդ երկրի տարածքում։ Ֆրանսիային մնում է պարզապես իր երկրի տարածքում կիրառել իր օրենքները և զսպել օրինազանց քաղաքացիներին։ Ոչ միայն Ֆրանսիայի իշխանությունները, այլևս հասարակ ֆրանսիացիները չեն հանդուրժի իրենց երկրում ահաբեկիչների գործունեությանը և օրինազանցություններին։ Համոզված եղեք, որ Ֆրանսիայի դիրքորոշումը կլինի շատ կտրուկ և խիստ»,–շեշտեց Վարժապետյանը։

Մանրամասները՝ NEWS.am–ի տեսանյութում։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ