News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Պենտագոնի ղեկավար Մարկ Էսպերը Պեկինին վստահեցրել է, որ ԱՄՆ-ն մտադիր չէ հարձակում գործել Հարավչինական ծովում կղզիների եւ խութերի վրա, հաղորդում է Reuters-ը:

Հոկտեմբերի 28-29-ին չինացի եւ ամերիկացի զինվորականները տեսահամաժողով են անցկացրել ճգնաժամային հաղորդակցությունների հարցերով: Այս մասին հայտարարել է Չինաստանի ՊՆ ներկայացուցիչ Վու Ցյանը:

Նրա խոսքով՝ Էսպերը հերքել է ԶԼՄ-ների այն տեղեկությունները, թե ԱՄՆ-ն ուսումնասիրում է Հարավչինական ծովում MQ-9 անօդաչուների կիրառմամբ չինական կղզիների եւ խութերի վրա հարձակման հնարավորությունը այն դեպքում, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաղթի կայանալիք նախագահական ընտրություններում:

«ԱՄՆ-ին կոչ ենք անում բանակցություններ վարել, պահել խոստումն ու միջոցներ ձեռնարկել օդում եւ ծովում սադրանքները կանխելու համար»,-ասել է Վու Ցյանը՝ հավելելով, որ Չինաստանը պատասխան հարված կհասցնի, եթե ծովում հարձակման սադրանք լինի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ