News
Լրահոս
News
Երեքշաբթի
Սեպտեմբեր 26
USD
387.5
EUR
412.18
RUB
4.03
Տեսնել լրահոսը


Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման առաջին փուլում անհրաժեշտ է դադարեցնել ռազմական գործողությունները եւ նստել բանակցությունների սեղանի շուրջ, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը,փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Առաջին փուլում անհրաժեշտ է դադարեցնել ռազմական գործողությունները, դադարեցնել մարդկանց մահը, նստել բանակցությունների սեղանի շուրջ եւ այն առաջարկների հիման վրա, որոնք մշակվել են Մինսկի խմբի եւ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի համանախագահների կողմից, այդ Մինսկի խմբի այլ անդամների մասնակցությամբ, այնտեղ շատ երկրներ կան, այդ թվում` Թուրքիան, եվրոպական մի շարք պետություններ, այդ աշխատանքի հիման վրա կոնսենսուս եւ շահերի հավասարակշռություն գտնել: Դա հնարավոր է անել»,- ասել է Պուտինը «ՎՏԲ Կապիտալ» ներդրումային ֆորումի նիստին:

Նրա խոսքով` յուրաքանչյուրն իր ճշմարտությունն ունի: «Այստեղ հեշտ լուծումներ չկան, քանի որ հանգույցը շատ բարդ է կապված: Մեր դիրքորոշումը բաց է. խոսել հինգ գումարած երկու շրջաններն Ադրբեջանին փոխանցելու մասին` ղարաբաղյան գոտու համար որոշակի ռեժիմի ապահովմամբ, Հայաստանի հետ փոխգործակցությամբ: Ինչու՞մ կամ որտե՞ղ է այդ երկարաժամկետ կարգավորումը: Շահերի հավասարակշռություն գտնելու մեջ, որը ձեռնտու կլիներ երկու կողմերին էլ. ինչպես ադրբեջանական ժողովրդին, որի նկատմամբ մենք մշտական հարգանքով ենք վերաբերվում, նաեւ որպեսզի հաշվի առնվեն հայ ժողովրդի եւ Հայաստանի պետության շահերը: Որպեսզի մարդիկ իրենց անվտանգ զգան, բայց միեւնույն ժամանակ հնարավորություններ ստեղծեն տարածաշրջանային արդյունավետ զարգացման համար` բոլոր ապակառուցվածքային հնարավորությունների ապաշրջափակմամբ եւ զարգացմամբ, որոնք հիմք կդառնային ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի եւ հենց Լեռնային Ղարաբաղի արդյունավետ զարգացման համար»:

«Չէ որ ինչի՞ց է սկսվել հակամարտությունը: Էթնիկական բախումներից... եւ Խորհրդային Միության այն ժամանակվա ղեկավարությունը ոչ մի արդյունավետ միջոց չձեռնարկեց մարդկանց անվտանգությունն ապահովելու համար: Հայերը զենք վերցրեցին եւ ինքնուրույն դա արեցին։ Դա հանգեցրեց նրան, որ հենց Լեռնային Ղարաբաղը, ինչպես նաեւ Ադրբեջանի 7 շրջաններ հայտնվեցին Հայաստանի վերահսկողության ներքո... Լավ է սա, թե ոչ․․․ Ադրբեջանն ինչ է ասում, ասում է, որ ահա այդ 7 շրջանները առնչություն չունեն ոչ էթնիկ հակամարտության, ոչ Հայաստանի հետ, դրանք բնիկ ադրբեջանական տարածքներ են, եւ Ադրբեջանն ասում է՝ մենք իրավունք ունենք վերադարձնել այդ տարածքները եւ լուծել Լեռնային Ղարաբաղի հարցը: Հասկանում եք՝ յուրաքանչյուրն ունի իր ճշմարտությունը»,- հայտարարեց Պուտինը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ. ՊԲ
ԱՀ ՊՆ֊ն պարբերաբար հանդես կգա լրացուցիչ հաղորդագություններով...
Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի դեմ. ՀՀ-ում ԱՀ ներկայացուցչություն
Ներկա պահին հրետակոծովում են մայրաքաղաք…
Նիլ Հաուեր. Ադրբեջանը նոր պատերազմ է սանձազերծել Լեռնային Ղարաբաղում 
Վերլուծաբան Միքայել Հորովիցը հայտնում է, որ ադրբեջանական կողմն օգտագործում է կամիկաձե դրոններ․․․
Ադրբեջանը հայտարարել է Արցախում «լոկալ օպերացիայի» մասին. տպավորություն չունեմ, թե լոկալ է. Տիգրան Աբրահամյան
Ադրբեջանը նաև հայտարարել է Արցախի ռազմական օբյեկտները թիրախավորելու մասին, սակայն կիրառվող...
Կրակոցները չեն դադարում. Ստեփանակերտում օդային տագնապի ազդանշաններն են միացել. Հունան Թադեւոսյան
Կրակոցները միանգամից սկսվեց...
Ալիևի ցեղասպան ռեժիմը տեւական սովից հետո սկսեց արցախցիների ցեղասպանության արյունալի փուլը. Արտակ Բեգլայան
Սրանք են ձեր իրավունքների ու անվտանգության երաշխիքները, Ռուսաստան, ԱՄՆ, ԵՄ…
Ամենաշատ