News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Դեկտեմբեր 02
USD
506.98
EUR
607.41
RUB
6.66
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Օրվա ընթացքում Արցախի խաղաղ բնակավայրերը եղել են թշնամական ուժերի թիրախում։ Այս մասին հայտնում է Արցախի ԱԻՊԾ-ն։

«Օրվա ընթացքում Արցախի խաղաղ բնակավայրերը եղել են թշնամական ուժերի թիրախում։

Լուսաբացին հրթիռակոծվեց Ստեփանակերտը։ Ամբողջությամբ ավերվել է բնակելի մեկ տուն։ Տան տերն ու հարեւանը վիրավորվել են։ Հարվածից վնասվել են գազատար խողովակն ու էլեկտրական լարերը եւ մեկ ավտոմեքենա։ Կեսօրին եւս «Սմերչ» կայանքից հրթիռներ են արձակվել մայրաքաղաքի ուղղությամբ։

Կեսօրին Ադրբեջանը հրթիռակոծել է բերդաքաղաք Շուշին։ Քաղաքացիական բնակչության շրջանում կան տուժածներ։ Թշնամին նաեւ նյութական վնասներ է պատճառել խաղաղ բնակչությանը։

Ռազմական ավիացիա է կիրառվել Ասկերան, Մարտակերտ եւ Մարտունի քաղաքներում։ Տուժածներ այստեղ չկան։ Ավիահարվածներից քաղաքներում եւ հարակից բնակավայրերում ավերվածությունները շատ են։

Գրեթե բոլոր բնակավայրերում այսօր մի քանի անգամ հնչել է օդային տագնապի ազդանշանը»,- հայտնում է Արցախի ԱԻՊԾ-ն։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ջալալ Հարությունյանի ավտոմեքենայի պայթյունին նախորդել է Դավիթ Տոնոյանի հետ նրա ունեցած սուր վեճը. Mediaport
Վիճաբանության ընթացքում Ջալալ Հարությունյանը նշել է, որ պատերազմի ավարտից հետո չի պատրաստվում լռել և տալու է այն անձանց անունները, ում պատճառով Արցախի հարավում օդը դարձել է ամբողջությամբ անպաշտպան...
Արայիկ Հարությունյանը՝ Վիտալի Բալասանյանին Անվտանգության խորհրդի քարտուղար նշանակելու մասին
Համախմբման ու միասնականության կոչիս համատեքստում առաջին կարևոր համագործակցությունը կայացավ...
Մեկնարկել է պատերազմին մասնակցած զինծառայողներին արձակուրդի տրամադրման գործընթացը
Նախօրեին Հայաստան է ժամանել զինծառայողների առաջին մեծ խումբը...
Անի Սամսոնյանը դիմել է պաշտպանության նախարարին անհետ կորածներին աշխատանքից ազատելու և աշխատավարձը չվճարելու հարցով
Փաստում ենք, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից վարվող քաղաքականության պատճառով չկան հստակ տվյալներ Ադրբեջանում գտնվող...
Արցախի փրկարարները զոհվածների մարմինների որոնման աշխատանքներ են իրականացնում Հադրութի շրջանում
Մինչև այսօր իրականացված որոնողական աշխատաքների արդյունքում 655 մարմին արդեն հայտնաբերվել է և փոխանցվել է ծնողներին…
Մեկնարկել է արցախցիներին սոցիալական աջակցության տրամադրման երկրորդ ծրագրի դիմումների ընդունման գործընթացը
Աջակցությունը ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար կկազմի 300,000 դրամ...
Ամենաշատ