News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցական հեռագիր է հղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, որում խորին ցավակցություն է հայտնել՝ Ֆրանսիայում ահաբեկչական հարձակումների ողբերգական հետեւանքների կապակցությամբ:

«Հատկապես վրդովմունք է առաջացնում ցինիկ եւ դաժան հանցանքը, որն իրագործվել է եկեղեցու պատերի ներսում: Հերթական անգամ համոզվեցինք, որ ահաբեկիչների համար բացարձակ օտար է մարդկային բարոյականություն հասկացությունը: Ակնհայտ է, որ միջազգային ահաբեկչության դեմ պայքարը պահանջում է ողջ միջազգային հանրության ջանքերի միավորում»,-ասվում է հեռագրում:

Պուտինը հաստատել է ֆրանսիացի եւ այլ արտասահմանցի գործընկերների հետ հակաահաբեկչական գործունեության ուղղությամբ սերտ համագործակցության ռուսական կողմի պատրաստակամությունը:

Նա նշել է, որ ռուսաստանցիները կիսում են Ֆրանսիայի ժողովրդի ցավն ու ցասումը եւ անկեղծ ցավակցություն հայտնում զոհվածների հարազատներին եւ մտերիմներին:   

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Իրանում վնասազերծվել են 15 ահաբեկիչներ, որոնք հարձակվել էին ոստիկանական տեղամասերի վրա
15 ահաբեկիչներ վնասազերծվել են...
Նեթանյահուն երդվել է կասեցնել «ահաբեկչական ալիք» «Ալ Ջազիրա»-ի գործունեությունն Իսրայելում
Իսրայելը հերքել է մեղադրանքը՝ հայտարարելով, որ նա, ըստ ամենայնի, սպանվել է...
Իրանը հայտարարել է ահաբեկչություն իրականացնել պատրաստվող ԴԱԻՇ-Խորասանի երկու անդամի ձերբակալության մասին
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը թելեգրամյան իր ալիքում ...
Ամենաշատ