News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Սպիտակ տունը ԱՄՆ Կոնգրեսին տեղեկացրել է Արաբական Միացյալ Էմիրություններին 50 F-35 կործանիչներ վաճառելու մտադրության մասին, ինչը կարող է կոնֆլիկտ առաջացնել Կոնգրեսի հետ, որը կարող է քվեարկել վաճառքի արգելափակման օգտին, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով աղբյուրներին։

ԱՄՆ-ը եւ ԱՄԷ-ն ձգտում են դեկտեմբերի 2-ին ԱՄԷ-ի Ազգային օրվա առթիվ F-35 ինքնաթիռների վաճառքի համաձայնություն-նամակ պատրաստել:

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների եւ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովները, որոնց անդամները քննադատել են ԱՄԷ-ին Եմենում խաղաղ բնակիչների մահվան համար, իրավունք ունեն ստուգել եւ արգելափակել զենքի վաճառքը` ոչ պաշտոնական ստուգման գործընթացի շրջանակներում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ