News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ԼՂՀ ինքնապաշտպանական բանակի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանը (Ագո) տեսաուղերձով դիմել է հայ ժողովրդին, որում, մասնավորապես, ասվում է․

«Տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանում տեղյակ չեն, թե այստեղ ինչ է կատարվում։  

Պատերազմն ընթանում է Շուշիի տակ։ Չգիտեմ՝ ձեզ էդտեղ ինչ են ասում, ո՞նց են ասում, բայց պատերազմը հասել է համարյա Շուշիի պարիսպների տակ։

Թուրքերը չեն կռվում, չեն առճակատում մեզ հետ, ուղղակի հրետանիով աշխատում են, գալիս են, նստում մեր զոհված տղաների դիրքերում։

Սա պանիկա տարածելու համար չեմ ասում, ասում եմ նրա համար, որ մենք ձեր օգնության խիստ կարիքն ունենք, ոչ թե նասկիներով, քաղցրավենիքներով, ինչի համար շատ շնորհակալ եմ, այլ մեզ հարկավոր է, որ մեր օդը փակեն, եւ մեր հրետանին աշխատի, բացի այդ օգնություն գա առաջին հերթին Հայաստանին զորքով։

Այսօր դա չկա։ Այսինքն ստեղծվում է տպավորություն, որ մենք մենակ ենք մնացել։ Եթե մենակ ենք մնացել, ապա ասեք, որ մենք մենակ ենք մնացել, մեր գլխի ճարը տեսնենք։ Եթե մենք միասնական հայ ժողովուրդ ենք, ուրեմն օգնեք, ժողովուրդ, օգնեք։

Չգիտեմ՝ թե կառավարությանը կասեք, եթե չի լսում, թե ոնց, թե ինչ, բայց օգնեք։

Ես հույս ունեմ, որ դուք կգաք մեզ օգնության...»

168.am-ի հետ զրույցում նա ասել է՝ ժամանակակից զենք է պետք, որ օդը փակեն, և մեր հրետանին կարողանա կրակել, որը չի արվում. «Ես չեմ կարող ասել, թե դա ինչի հետ է կապված: Սա գաղտնիք չի, ամբողջ Ղարաբաղը տեսնում է: Այսօր մեզ վրա անընդհատ վերևից բան են թափում, և դրա պատճառով ոչ մի բան չենք կարողանում անել...»։

Միևնույն ժամանակ ԼՂՀ ինքնապաշտպանական բանակի առաջին հրամանատարը շեշտել է՝ այսօր համախմբման ժամանակն է, իսկ այն, որ հաղթելու ենք, բացարձակ չի կասկածում: «Սա հուսահատության կոչ չի: Ես գիտեմ, որ լավ է լինելու: Բայց դե, մարդիկ են զոհվում»,- ամփոփել է Կարապետյանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը չի ենթադրում, որ ՌԴ ԱԴԾ ուժերը պետք է տեղում լինեն. Փաշինյան
Այսօր նոյեմբերի 9-ի հայտարարության ոչ մի կետ չի գործում...
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Գլխավոր դատախազը նախ հիշեցրեց, որ երկու անգամ ՌԴ գլխավոր դատախազի աջակցությամբ և միջնորդությամբ հանդիպում է ունեցել Ադրբեջանի գլխավոր…
Պատերազմում պարտության պատճառներից մեկն այն է, որ այդ օրերին պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել քաղաքներում․դատախազ
Հայաստանի դեմ ագրեսիայի մասով երկու վարույթ ունենք՝ 44-օրյա պատերազմի հետ…
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
44-օրյա պատերազմի ժամանակ, երբ հակառակորդին հաջողվել զորամասի հարեւանությամբ գտնվողն Թալիշ բնակավայրն ամբողջությամբ գրավել, վերադաս...
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ամենաշատ