News
Լրահոս
News
Հինգշաբթի
Նոյեմբեր 26
USD
511.69
EUR
609.06
RUB
6.78
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 29-ին ստորագրել է «Պաշտպանության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, «Տարածքային կառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների փաթեթը: Ընդունված օրենքներով սահմանվում են աշխարհազորի հասկացությունը, նպատակները, կառուցվածքը, ձեւավորման կարգը, ինչպես նաեւ կարգավորվում են խաղաղ եւ պատերազմի ժամանակ աշխարհազորի պատրաստության եւ կիրառման, ենթակայության եւ ղեկավարման, աշխարհազորայինների հավաքագրման հետ կապված հարաբերությունները: Այս  մասին տեղեկանում ենք Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել