News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Պատերազմի առաջին օրերից լրատվամիջոցների բերանը փակեցին, բայց ադրբեջանական կայքերը ազատ զվռնում էին մեր տիրույթում: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է «5-րդ» ալիք հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հարություն Հարությունյանը։

Նա մասնավորապես գրել է․

«Պատերազմի առաջին օրերից լրատվամիջոցների բերանը փակեցին, բայց ադրբեջանական կայքերը ազատ զվռնում էին մեր տիրույթում: Մարդիկ նստել էին ադրբեջանական «ասեղի» վրա: Մեռանք ասելով՝ փակեք, չլսեցին: Չլսեցին միտումնավո՞ր , թե՞ այդպես էր պետք, հետո կերևա: Մարդիկ «ճղվում էին», գրառումներ էին անում, կայքերում, թերթերում հոդվածների համար ոստիկանները ակտ էին կազմում՝ տուգանում, թե բա խուճապ եք տարածում: Լևիտանը ողջ լիներ ժամը՝ մեկ կտուգանվեր: Բայց թուրք-ադրբեջանական լրատվական «ասեղը» իր քայքայիչ գործը անում էր: Ամեն օր էինք մտածում՝ ոնց ենք նայելու մարդկանց աչքերի մեջ, մտածում էինք ու ստիպված շարունակում ռազմական դրության պահանջներով աշխատելը, հույսով, որ լավ կլինի: Չեղավ:

Քիչ առաջ Արցախի նախագահը հայտարարեց, որ թշնամին Շուշիից 5 կմ. հեռավորության վրա է: Ուզում եմ հավատալ, համենայնդեպս ինձ համոզում եմ, որ այս քայլն էլ երևի փիար տեխնոլոգիա է և այդպես չի լինի: Ինքս ինձ հույս եմ տալիս, որ այս քայլն էլ դիրքերում սուրճ խմելու պես մի բան է լինելու: Տա Աստված:

Ես մեր ժողովրդի (ոչ՝ ժող ջանի) ցավը տանեմ, կանգնեց, կռվեց, զոհվեց և զոհաբերեց հայրենիքի համար ու թող էս օրերին նեյնիմներ չկարդան մեր գլխին, թե Մեղրիի երկաթգծի ապամոնտաժումը մեծ վնաս է հասցրել: Ինչի՞ն է վնաս հասցրել, Նախիջևանով զինամթերք էիր ուղարկելո՞ւ, թե՞ սնունդ: Նույնիսկ էս օրհասկան վիճակում ոմանք սրիկայաբար փորձում են «ժող ջանին» ապակողմնորոշել, ուղղորդել: Հրամանատար Ագոն օգնության կոչ է հնչեցնում, ասում է Շուշին կարող է ընկնել, հարձակվում՝ հայհոյում են, իսկ երբ Արցախի նախագահն է նույնը ասում, լռում են: Զզվելի է այս ամենը, զզվելի են ոստիկանական այցերը խմբագրություններ, երբ գալիս են խեղճացած արդարանում, թե իրենք մեղավոր չեն, հրաման են կատարում, զզվելի են այն բոլորը ովքեր սթափ խոսքի վրա միզում են ու հերոս ձևանում: Կերա՞ք: Խուճապի մատնված չեմ, ինչ եղել, եղել է, կամ ինչ նախատեսված է, փորձելու են իրականացնել և հասցնել վերջնակետին: Անելու են: Բայց դե հրաշքներ ևս լինում են: Հավատանք հրաշքին և երբեք չհամարեք, թե այդ հրաշքը առաջնագծում սուրճ խմելով ու սելֆի անելով եղավ: Հրաշքները Աստծո կամոք են և սելֆի-փիարիստները դրա հետ կապ չունեն: Ոչ ոք այլևս իրավունք չունի հերոսանալ: Մեր հերոսները մեր տղերքն են, մեր զոհված երեխեքը, ընկերները, բարեկամները: Նրանք ֆեյսբուքների ու սելֆիների հետ ոչ մի առնչություն չունեն, նրանք պատերազմում էին, այլ ոչ թե, ոմանց պես սոցցանցերում պատերազմ տոնում»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ