News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հոկտեմբերի 29-ին, ժամը 22:10-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ստեփանավան քաղաքի Անդրանիկի փողոցի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։30-ին, մարվել՝ 22։55-ին։ Այրվել են տան տանիքի կառուցատարերը մոտ (10 քմ)։

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը տուժած Դավիթ Շ.-ն (ծնված 1969 թ.) հոսպիտալացվել է Ստեփանավանի ԲԿ, որտեղ բժիշկները վերջինիս առողջական վիճակը գնահատել են ծանր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ