News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 14
USD
522.48
EUR
632.67
RUB
7.06
ME-USD
0
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի իշխանության մարմինները հայտարարել են, թե հայկական կողմը հրաժարվել է այսօր ընդունել քաղաքացիական անձ, 84-ամյա Միշա Մելքումյանին։  Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի քննության արդյունքներով հաստատվել է, որ այս պնդումը չի համապատասխանում իրականությանը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

Ադրբեջանական իշխանությունների նշված հայտարարությունը հրապարակվելուց անմիջապես հետո Հայաստանի իրավասու մարմիններին ներկայացրվել են հրատապ հարցումներ։ Պարզվել է, որ իրականում բժիշկ մասնագետների եզրակացությամբ՝ մեր հայրենակցի առկա առողջական վիճակը թույլ չի տվել իրականացել նրա տեղափոխումը։

Նրա տեղափոխումը կազմակերպելու անթույլատրելիության վերաբերյալ բժշկական եզրակացության մասին տեղյակ են եղել նաև Ադրբեջանի իշխանությունները։ Հայաստանի իրավասու մարմինները Մարդու իրավունքների պաշտպանի հարցումներին ի պատասխան ներկայացրել են միանշանակ պատրաստակամություն առ այն, որ Միշա Մելքումյանի առողջական վիճակը թույլ տալու առաջին իսկ հնարավորության դեպքում կկազմակերպվի նրա վերադարձը:

Այսօր նաև հայկական կողմին է փոխանցվել 85-ամյա Եվգենիա Բաբայանը:

 

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վերիշենի եւ Ակների բնակիչները ՄԻՊ-ին են ներկայացրել ՀՀ սահմանամերձ համայնքների ցանկում ընդգրկվելու հարցը
Արման Թաթոյանը գյուղերի բնակիչներին ներկայացրել է Սեւ լճի ու դրան հարակից տարածք իր փաստահավաք աշխատանքների արդյունքները…
Ադրբեջանի զավթողական ախորժակը բացվել է Փաշինյանի վարչախմբի հակահայկական քաղաքականության պատճառով. «Հայաստան» դաշինք
Սյունիքի ու Գեղարքունիքի մարզերում ադրբեջանական զինվորականների ներխուժման արդյունքում մեզ համար անվտանգային լրջագույն սպառնալիքներ են առաջացել…
ՀՀ ինքնիշխան տարածքում ադրբեջանական զինվորականների ներկայությունը խախտում է ՀՀ սահմանային բնակիչների իրավունքները. ՄԻՊ
Սեւ լճի հարակից տարածքում Մարդու իրավունքների պաշտպանը ծանոթացել է ստեղծված իրավիճակին…
«Ակնկալում ենք միջազգային հանրության կողմից հստակ եւ գործուն քայլեր. «Ազատ Դեմոկրատներ» կուսակցության հայտարարությունը
Անմիջականորեն պետք է դիմի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին՝ Ռուսաստանին, ԱՄՆ-ին եւ Ֆրանսիային, նաեւ որպես ՄԱԿ…
Լեւոն Տեր-Պետրոսյանը Ռուսաստանի դեսպանի հետ քննարկել է Հայաստանում տիրող իրավիճակը եւ հնարավոր զարգացումները
Լեւոն Տեր-Պետրոսյանն այսօր՝ մայիսի 14–ին, իր առանձնատանը հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան...
Ադրբեջանական զինուժի ներխուժումը Հայաստանի տարածք հանցագործություն է. ՄԻՊ
«Դա Հայաստանի սահմանամերձ շրջանների բնակիչների իրավունքների կոպիտ խախտում է...