News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին հայտնի դարձավ, որ Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը ժամանել է Երեւան եւ հանդիպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, սակայն հանդիպման մասին պաշտոնական տեղեկատվություն չի հնչել:

Փաստն ինքնին տարօրինակ էր, քանի որ Բալասանյանն արմատական ընդդիմություն է եւ մշտապես քննադատում էր Փաշինյանին։ Թե ինչ հարցեր են քննարկել, կողմերը չեն ցանկանում մանրամասնել։ Վարչապետի մամուլի խոսնակը լրատվամիջոցներին հայտնել է, թե երկկողմ հանդիպում է եղել, ինքը տեղյակ չէ զրույցից, իսկ Վիտալի Բալասանյանը, հաստատելով հանդիպման փաստը, միայն ասել է, որ ամեն ինչ լավ է լինելու։

Մեզ պատմեցին, որ Բալասանյանի այցի նպատակը եղել է այն, որ Նիկոլ Փաշինյանից թույլտվություն ստանա կորցրած տարածքներից մեկը վերադարձնելու օպերացիա մշակելու համար։ Բալասանյանն ասել է, որ Արցախում վիճակը հուսադրող չէ, եւ պետք է թույլ տան իրեն՝ ՊԲ-ի հետ մասնակցել մարտերի մարտավարության մշակմանը, ավելին՝ իրեն վստահեն ուղղություններից մեկի վերադարձի օպերացիան։

Կարծես թե համաձայնություն է ստացել, պայմանով, որ այդ օպերացիան իրականացնելու է ՀՀ ԶՈՒ շտաբի պետ Օնիկ Գասպարյանի անմիջական վերահսկողությամբ եւ նրա հետ համաձայնեցված»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ