News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Եվրամիության պետությունները մտադիր են սերտորեն համագործակցել կարանտինի ընդհանուր ստանդարտների մշակման եւ փորձարկումների անցկացման գործընթացում: «Մենք միասնական ենք, քանի որ նույն նավակի մեջ ենք»,- ասել է Եվրոպական խորհրդի նախագահ Չարլզ Միշելը, փոխանցում է DW-ն:

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը համավարակի վերաբերյալ տվյալների արագ փոխանակման կոչ է արել ԵՄ երկրներին. «Որքան շատ երկիր է կիսվում տվյալներով, այնքան ավելի լավ մենք կկարողանանք արձագանքել»:

Եվրահանձնաժողովը բանակցություններ է վարում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութեր մշակող չորս ընկերության հետ, հայտնել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը: Խոսքն ամերիկյան Moderna ընկերության, գերմանական CureVac-ի, ինչպես նաեւ Pfizer եւ BioNTech ընկերությունների համատեղ արտադրության մասին է: Ավելի վաղ Եվրամիությունն արդեն համաձայնեցրել էր պոտենցիալ պատվաստանյութերի մատակարարումն AstraZeneca, Sanofy and Johnson & Johnson ֆիրմաների հետ:

Եվրամիությունը նաեւ 220 միլիոն եվրո կհատկացնի ծանր համավարակային իրավիճակում գտնվող երկրներից կորոնավիրուսով վարակված հիվանդների` հարեւան երկրներ տեղափոխելու համար, որտեղ անվճար հիվանդանոցային մահճակալներ կան COVID-19-ով հիվանդների համար:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ