News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

COVID-19-ի համավարակի սկզբից ի վեր աշխարհում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 45 018 354 դեպք, վկայում են ամերիկյան Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալները:

Ուրբաթ առավոտյան ամբողջ աշխարհում COVID-19-ի հետ կապված հիվանդություններից մահվան դեպքերի թիվն աճել է մինչեւ 1.181.027 մարդ, առողջացել է 30.298.756-ը:

Կորոնավիրուսով վարակման 5 միլիոն կամ ավելի հաստատված դեպքերով երկրների թվում են ԱՄՆ-ն, Հնդկաստանը եւ Բրազիլիան, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը:

Միացյալ Նահանգները շարունակում են առաջատար մնալ կորոնավիրուսով վարակվածների եւ մահացածների թվով` վարակման ընդհանուր 8 944 934 դեպք եւ 228 656 մահվան դեպք: ԱՄՆ-ում ավելի քան 3.5 միլիոն մարդ է առողջացել կորոնավիրուսից:

Վարակված մարդկանց թվով երկրորդը Հնդկաստանն է, որտեղ գրանցվել է վարակման 8.088.851 դեպք ՝ եւ մահվան 121.090 դեպք, առողջացել է ավելի քան 7.3 մլն մարդ:

Բրազիլիան վարակվածների թվով մնում է երրորդ տեղում աշխարհում: Այստեղ համավարակի ընթացքում գրանցվել է 5.494.376 վարակման դեպք, մահացել է 158.969 մարդ, առողջացել է ավելի քան 4.9 միլիոն մարդ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ